Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն անու՜շ,անու՜շ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անու՜շ, անու՜շ:
Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին, քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային:
Ա՜խ ի՜նչ լավ են սարի վըրա
Սահում ժամերն անու՜շ, անու՜շ,
Շըվին փըչեց հովիվն ահա,
Աղջիկն ու սերն անու՜շ, անու՜շ:
Կոտորածն անգութ, հայերը թո՛ղ լան,
Անապատ դարձավ շքեղ Ադանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ, արին վերան:
Ալ մի՛ տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ, համակ:
Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:
Պարապ է ավա՜ղ, հարուստ Ադանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:
Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:
Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողո՛ւնք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողի վրա մեռնի՛նք մենք փառքով:
Կոտորածն անգութ, հայերը թո՛ղ լան,
Անապատ դարձավ շքեղ Ադանան.
Կրակն ու սուրը եւանխիղճ թալան
Ռուբենյանց տունն ա՜խ, ըրին վերան։
Րոպե մը չանցավ, ու հայոց խեղճեր,
Ընկան սուրին տակ խուժանին ահեղ,
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր` անխնա մեռան։
Պարապ էր ավա՜ղ, հարուստ Ադանան,
Մոխիր էր դարձել ամբողջ Կիլիկիան.
Միայն ապրեցավ Հաճնը սիրուն,
Ինչու° չի շարժիր ապառաժ Զեյթուն։
Ցերեկ ու գիշեր կրակը մեջեն,
Թշնամուն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրի երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն։
Ազգ փառապանծ
Հայաստա՛ն աշխարհ, դու մեր կարոտն ես,
Քո կյանքով անմահ,
Քո ճամփան հնում, արնոտ քարոտ էր,
Դու ծաղկի՛ր հիմա:
Ուր լինենք հավետ մեր հուր կարոտը
Տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն
Վառ լույսն է ամեն մի հայի:
Փառք թռչում է, երգդ կանչում է
Հողդ դարձել է ծով գանձ:
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է
Ազգ իմ փառապանծ:
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը
Հանուն հայության, թո՛ղ անմար պահի
Նա իր հավատը հուր և հավիտյան:
Ուր լինենք հավետ մեր հուր կարոտը…
Խոսք` Աշոտ Գրաշ
Երժ.` Առնո Բաբաջանյան
Խոսք` Ա. Գրաշու, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի
Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Կրկներգ
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա-լա-լա-լա… հե՜յ, ջա՜ն,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Կրկներգ
(Զուգերգ)
Աղջիկ. Ալ այլուղ կորավ ձեր դուռ, փոթոթել է սիրտս մրմուռ,
Բախտը ինձի գցեց էս կուռ, ջանո՛, ջան,
Սիրու՛ն տղա, տու՛ր այլուղս:
Տղա. Ալ այլուղդ յարի ես չգտա, երդվում եմ, աստված վկա,
Ով գտել է, թող բերի տա, ջանո՛, ջան,
Սիրու՛ն աղջիկ, քո այլուղդ:
Աղջիկ. Այլուղս յարի բաշխած էր, ալ աբրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր, ջանո՛, ջան,
Սիրու՛ն տղա տու՛ր այլուղս:
Տղա. Ջահել-ջիվան՝ սարերն ընկա, ցավոտ սրտիս ճար չգտա,
Քո սերն ինձի հոգի կուտա, ջանո՛, ջան,
Թող ինձ մնա ալ այլուղդ:
Աղջիկ. Ախ ի՞նչ ասեմ ես իմ մորը, կամ ի՞նչ պանմեմ ազիզ հորս,
Խաբար կուտամ մեծ ախպորս, ջանո՛, ջան,
Տղա՛, տղա՛, տու՛ր այլուղս:
Սղա. Սևուկ աղջիկ, սիպտակ հագիր, ա՛ռ այլուղդ, վերքս կապի՛ր,
Սիրուդ գերի՝ ինձ մի՛ տանջիր, ջանո՛, ջան,
Էրվա՛ծ աղջիկ, ա՛ռ այլուղդ:
Խոսք և երաժշտ.՝ Ժողովրդական
Ալագյոզ աչերըդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թոշնում սերդ:
Կրկներգ:
Ադե՛ ջան, ջուրն ըրկնեմ,
Մայրիկ ջա՛ն, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը:
Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնիս,
Էրված-վառված սրտիս
Դեղ ու ճար ըլնիս:
Կրկներգ:
Ադե՛ջան, ջուրն ընկնեմ...
Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար,
Քո մեկ ու ճար յարին
Ո՞նց շուտ մոռացար:
Կրկներգ:
Ադէ՛ ջան, ջուրն ընկնեմ...
Ալագյոզ աչերըդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերդ:
Կրկներգ:
Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ...
Խոսք և երաժշտ.՝ ժողովրդական
Անօրեն թուքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին.
Մա՛ մ ջան, չտխրես, շատ չմտածե՛ ս,
Կռի՛վ ենք գնում՝ ախպե՛ րս ու ե՛ ս։
Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում.
Եկել ենք կռիվ, կռվո՛ւմ ենք այսպես,
Խփո՛ւմ ենք թուրքին՝ ախպե՛ րս ու ե՛ ս։
Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում.
Ինչքան պե՛տք լինի՝ կկռվենք այսպես,
Հայ ազգի համար՝ ախպե՛ րս ու ե՛ ս։
Էլ հետդարձ չկա՛, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի՛ լար, մայրի՛ կ…
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են՝ ախպե՛ րս ու ե՛ ս։
Մա՛ մ ջան, կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սև օրը հայոց,
Ու տո՛ւն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով-ծիծաղով՝ ախպե՛րս ու ե՛ս:
Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի , դուն նըրա պա՛սն իմ , քամանչա՛,
Ղա՛ստ արա ՝ է ՛ լ լավ օրերու էդվիդըն հասնիս, քամանչա՛,
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս , քամանչա՛,
Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջահավիր քարած,
Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած,
Սիմըտ օսկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած,
Օչով ղիմեթըտ չի ՝ գիրի. լալ ու ալմասն իս, քամանչա՛,
Ճիպուտըտ վաղարնած պիտի՝թահր ունենա հազար ռանգով .
Ձարըտ ռատի կուդեն պիտի , վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու ցընեզնիս բանգով՝
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամանչա՛:
Ածողիտ էրկու կու շինիս. Առաչ չայի ,ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այլվընումըն , պարապ վախտի րափա գուզիս,
Յիփ վեր գու քաս՝ մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս.
Բոլորքըտ գոզալնիր շարած մելջիսի կեսն իս , քամանչա՛,
Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըրտրիս հիվընդի դողըն.
Յիփ քաղցըր ձայնըտ վիր վոնիս, բաց վուլի հիդըտ խաղողն .
Խալխին էս իլթիմազն արա ՝ասին.«ապրի քու ածողըն ».
Քանի սաղ է Սայաթ- Նովեն , շա՛տ բան վու տեսնիս , քամանչա՛:
Ամեն տարի բանակում, բանակում,
Ցեխոտ ջուր ենք մենք խմում,
Ցեխ փլավով ենք մենք սնվում,
Սև ղազան ենք լվանում։
Ցեխոտ ջուրը սեր է բաշխում,
Ցեխ փլավը փոր կշտացնում,
Սև ղազանը ձեռք սևացնում,
Բայց մեզ մտերմացնում։
Ամեն տարի բանակում, բանակում,
Նույն շարքերն ենք մենք միշտ կազմում,
Նույն դասարանները նստում,
Նույն խաղերն ենք կրկնում։
Շարքերը մեզ դաստիարակում,
Դասարանները մեզ կրթում,
Խաղերը մեզ ուրախացնում,
Եվ իրար շուրջ է պահում։
Մենք կգնանք բանակում, բանակում,
Որովհետև իրար շատ ենք սիրում,
Իրար մոտ ենք զվարճանում,
Մեր ցավերն են մեկ դառնում։
Բանակումը մեզ հավաքում,
Մեր սերը հավերժ է պահում,
Կարոտով ենք մենք միշտ հիշում,
Որ ապրել ենք մեկ տեղում։
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փըրփըրում,
Էն ու՞մ յարն է նըստած լալի
Հանգուր-հանգուր էն սարում:
-Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջրից:
Յարաբ խըմե՞ք, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ , յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:
-Աղջի ,քո յարն եկավ անցավ՝
Վառված, տարված քո սիրտով,
Էրված ջիգյարն եկավ անցավ ,
Չըհովացած պաղ ջրով:
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փըրփըրում,
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալիս
Հոնգուր-հանգուր էն սարում:
Անտարբեր մի եղիր հայ ազգի համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա,
Շրջի՛ր հայկական զորքերի առաջ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,
Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,
Փրկարար բազուկդ շարժի՛ր վերստին,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քա՛ջ սպարապետ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
Լսի՛ր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն ա՛ռ, պատռի՛ր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայրիկի (Հայրիկ Մուրադյան)
Մշո դաշտեր շողն է պատել,
Դաշտերում` ջրեր վարար,
Էրնե՜կ, կռունկներն էլ ետ գան,
Լավ լուր բերեն մեր համար:
Սասնո սարեր, մտանք ձորեր,
Կռիվ կենեիք անվեհեր:
Քաջ Դրոյի զենքն էր կոտրել,
Պստիկ Վահան լաց կաներ:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Ելե՛ք, տղե՛րք, էլ ժամ չկա,
Շուն թուրք պատել է չորս կողմ,
Գևորգը էլ չվերջացուց,
Թուրքեր ցրվան հազար կողմ:
Հանեց, թափեց սուր փամփուշտներ,
Կողքին ընկավ՝ ախ քաշեց,
Սարեր, ձորեր կդղրդեն,
Գևորգ Չաուշ կբոռեր:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Զարկե՛ց կայծակ, մթնե՛ց երկինք,
Շուն թուրքերին պատեց լաց,
Վերի սարեն պրծե՛ք խմբով,
Պրծե՛ք, իջե՛ք դեպի ցած:
Դեմից Անդրնիկն է իջել,
Յուր երսունյոթ քաջերով,
Զարկե՛ք տղերք, մեռնի՛մ ձեզի,
Թուրքին վերջ կգա մի օր:
Անցնինք Սասուն, մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Ազգի հերոս կտրիճներ,
Հայրենիքի փրկության:
Աշխարումըսախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛ էնենց սըպանե՝ Սուլթան ու Խան իս ինձ ամա:
Մեչկըս սալբու չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեչըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ՝ մական սիրտըս ունիմ քարած,
Արտսունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա:
Քու էշխըն ինձի մաստ արավ, յիս զարթուն իմ սիրտըս է քընած.
Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քեզնից սով մնաց.
Յա՛ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ՝ աշխարումըս բան չըմընաց.
Կրակե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:
Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըտ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
Խոսք և երաժշտ.՝ Աշուղ Սայաթ-Նովա
Ո՞վ կրնա առագաստանավ մը քշել առանց հովիխ
Ո՞վ կրնա ընկեր մը ձգել առանց արցունքի:
Ես կրնամ առագաստանավ մը քշել առանց հովի,
Չեմ կրնա ընկեր մը ձգել առանց արցունքի:
Զուր փնտրեցի սրտիդ հուրը
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,
Մի ուրիշ էր թովել քո հոգին:
Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:
Միտք արի՝ կոգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա,
Տարիներ անցան, բայց անունդ,
Իմ ճամփինես երբեք չմոռացա:
Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:
Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից հույսով ետ եկա,
Իմացիր , հոգիս սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող չկա:
Առաջին այդ սիրուց ահա ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:
Ո՞ր ես գնում մոլորված, իմ փոքրիկ առվակ,
Ո՞վ է արդյոք քեզ թողել այդպես մենակ,
Արի քեզ հետ միասին գնանք մեր այգին,
Որ վարարի ուրախ քո մեղեդին:
Կրկ.
Լա- լա- լա- լա- լա- լա...
Վազիր, առվակ, հասնենք մեր պարտեզին,
Տես ծարավ է վարդենին,
Շունչ տուր թփին:
Վազիր առվակ, առվակ իմ սիրունիկ,
Որ մեր երգը միշտ հնչի,
Միշտ կարկաչի:
Փռչունների կտուցին վառ շողն է փառել,
Բզեզն անգամ ծարավից թևն է կախել,
Կուչ են եկել բոլորը, լուռ նայում էն ինձ,
Հուր են դարձել կարծես քո կարոտից:
Կրկ.
Լա- լա- լա- լա- լա- լա...
Վազիր, առվակ, հասնենք մեր պարտեզին,
Տես ծարավ է վարդենին,
Շունչ տուր թփին:
Վազիր առվակ, առվակ իմ սիրունիկ,
Որ մեր երգը միշտ հնչի,
Միշտ կարկաչի:
Մեր բակի մեջ կա փոքրիկ, մի փոքրիկ լճակ,
Գիրկն է կանչում, դե արի, ո՞ւր ես առվակ,
Ու երբ հանկարծ ցամաքես, կկորչես անհետ,
Ջուր տաս նորից այգուն, շունչ տաս հավետ:
Կրկ.
Լա- լա- լա- լա- լա- լա...
Վազիր, առվակ, հասնենք մեր պարտեզին,
Տես ծարավ է վարդենին,
Շունչ տուր թփին:
Վազիր առվակ, առվակ իմ սիրունիկ,
Որ մեր երգը միշտ հնչի,
Միշտ կարկաչի:
Ասպետները կլոր սեղանին
Նստած են` կոնծելու գինի:
Նստած են հա՛, հա՛, հա՛,
Նստած են ո՛չ, ո՛չ, ո՛չ,
Նստած են` կոնծելու գինի:
Երբ մեռնիմ, կուզեմ, որ զիս թաղեն
Տան մը մեջ` ուր շատ գինի կա:
Տան մը մեջ հա՛, հա՛, հա՛,
Տան մը մեջ ո՛չ, ո՛չ, ո՛չ,
Տան մը մեջ` ուր շատ գինի կա:
Խմեցին հինգ-վեց շիշ գինի`
Արիներով շրջապատված:
Արիներ հա՛, հա՛, հա՛,
Արիներ ո՛չ, ո՛չ, ո՛չ,
Արիներով շրջապատված:
Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք ընդդեմ թուրքերի,
Մարութա լեռների առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք կռվենք թուրքի դեմ։
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք, կռվե՛նք թուրքի դեմ։
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերի սրտում խրում են սրեր,
Ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում` գնա՛նք թուրքի դեմ։
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք, կռվե՛նք թուրքի դեմ։
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք, կռվե՛նք թուրքի դեմ։
Հայոց լեռներում անդորր էր ընկել,
Էլ չի հնչում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունք էր ընկել,
Անվախ Արաբոյի արյուն էր հեղվել։
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք, կռվե՛նք թուրքի դեմ:
Արաբո՛, Արաբո՛, քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք, հայե՛ր, գնա՛նք, կռվե՛նք թուրքի դեմ։
(«Ինչու է աղմկում գետը» կինոնկարից)
Դու ինձ համար միշտ թանկ ես,
Իմ հարազատ զուլա՛լ գետ,
Քեզ հետ է միշտ իմ կյանքը,
ՈՒ երազները քեզ հետ:
Կրկներգ:
Հե՜յ, երգի՛ր, Արա՛քս,
Իմ բա՜խտ, իմ երա՜զ,
Ջա՜ն, Արա՛քս, դե՛, երգի՛ր կարոտն իմ,
Դու՝ իմ մտերիմ:
Դու իմ սիրո վկան ես,
Իմ սրտակից զուլա՛լ գետ,
Կարնգնել եմ լուռ ինչքա՜ն ես
Քո ափերին ծաղկավետ:
Կրկներգ:
Հե՜յ, երգի՛ր, Արա՛քս...
Խոսք՝ Հարություն Սաղաթելյան
Երաժշտ.՝ Արտեմի Այվազյան
Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
Վրեժ մեր սրտում՝ գնում ենք առաջ:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
Սարերից իջավ մի խումբ ձիավոր,
Նրանց մեջն էլ քաջ՝ Սերոբն ուխտավոր:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
Դե՛, կռվե՛ք տղերք, դե՛, կռվե՛ք քաջ-քաջ,
Ջարդե՛նք թշնամուն, գնանք միշտ առաջ:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
Գևորգ չաուշն էլ ջահել ու ջիվան,
Ուներ մեծ անուն՝ սարերուն Ասլան:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արև, արև, արի դուրս,
Արև, արև, արի դուրս, քեզ բերել ենք աչքի լույս,
Քո քույրիկը՝ Լուսնկան, բերեց չամիչ մեծ աման,
Ամպը եկավ, մութ արավ, չամիչն աչքերես կորավ,
Բաց երեսըդ, արեգակ, մի բուռ չամիչ քեզ կտանք:
Կրկներգ:
Օ՜խ արևին խաբեցինք,
Օ՜խ արևին խաբեցինք,
Օ՜խ արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք,
Օ՜խ արևին խաբեցինք:
Արև, արև, արի դուրս ելիր, քո հերն ու մերն եկեր են,
Ոսկի դանակ բերեր են, կոռ քարի տակ հորեր են,
Գոմեշն եկեր գտեր է, ժամհար եկեր հաներ է,
Տարեր տվեր կաշկոնգ տուն, խաչ- գավազան վեր գլխուն:
Կրկներգ:
Օ՜խ արևին խաբեցինք...
Խոսք և երաժշտություն` Մուրադ Մշեցու
Նվիրվում է
Արցախյան ազատագրական պայքարի
ազատամարտիկներին
Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա՛, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա՛, դու ասա՛, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:
Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Հենդոն մշեցի, քաջն Մախլուտո:
Ֆիդայական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Նրանց հիշատակ՝ ով ողորմածա:
Երբ որ կործանվեցչ քնաղ մեր Անին,
Ենթարկվեցինք մենք օտարի լծին:
Արմենյան հող ա, երկիրը ծով ա,
Սասուն, Մուշն ու Վանը հայկական հող ա։
Կորել էր հովիվը, փռվել էր հոտը,
Թուրքին էր մնացել հայոց արոտը։
Արմենյան հող ա…
Եղի´ր դու ամեն տեղ, որտեղ մի հայ կայ
Գուրգուրի´ր դու նրան, Հայաստան թող գա։
Արմենյան հող ա…
Դժվար է, դժվար, ով երկիր ձգյակ,
Որ հայը մնա օտար լծի տակ։
Արմենյան հող ա…
Քո սև աչքերը ինձ այնպես են գերել,
Ու վառ ժպիտով ինձ կյանք են պարգևել,
Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին,
Սիրտ իմ, տխուր նայում ես ու լալիս:
Եվ ինձ թվում է, թե դու կմոտենաս,
Սիրո խոստումներով սիրտս լույս կտաս,
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում:
Արդեն անցել են այն օրերը գարնան,
Նայում եմ, չես գալիս, սիրելիս,
Ծանոթ մարդիկ անցնում են ու հարցնում՝
Արդյոքայս խենթ տղան ում է որոնում:
Եվ ինձ թվում է, թե դու կմոտենաս...
Մութն է ընկել, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:
Եվ գիշերը մոր պես բարի
Մեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ հեքիաթ են պատմում:
Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:
Հա՛ յ քաջորդիներ, մի պահ կա՛ նգ առեք,
Այստեղ` զորավոր Խուստուփի լանջին,
Մահացու գնդակ ու շեփոր դառեք`
Ձեր նախնյաց կանչին միշտ հավատարիմ:
Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին,
Կյանքով նվաճենք ամեն մի բարձունք
Մտածենք շուտով մեր վաղվա մասին
Ազգովի կռվենք, էլ պետք չէ արցունք:
Մեր ցեղի սիրտը Նժդեհն է արի.
Նա, որ բազուկն էր Հայոց հաղթական,
Նա, որ ելել էր անհաշտ պայքարի,
Նա, որ մեր հոգին դարձրեց մարտական:
Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին…
Երդվե՛ նք Նժդեհի անունով խիզախ,
Ազգովի դառնանք մի կրակ ու բոց.
Խուստուփ կազատենք քո լանջը լայնարձակ,
Սա՛ է մեր ուխտը` հաղթանակ հայոց:
Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին…
Գիշեր ու ցերեկ էլ դուն քուն չունես,
Քու էրզի մեջ մենք կռիվներ կ՚ենենք.
Վայրենի քյուրդերուն բոցով վառեցիր,
Քու ահով թուրքերուն երդիք փակեցիր։
Ելի՛ ր դու մեր քա՛ ջ Նժդեհ, Նժդե՛ հ, դյուցազուն,
Ելիր քու կամքովդ վեհ, օգնե հայերուն.
Սասուն կարոտցել է ձիուդ ոտներուն,
Մշո դաշտերուն բերիս վառ գարուն։
Գավառ չմնաց դու չարշավեցիր,
Անթիվ անհամար թուրք կոտորեցիր։
Մարտոն ու Վարդան, Խնուս թողեցիր,
Մեկ էլ քաջերին դու քո հետ վերցրիր.
Ելի՛ ր դու մեր…
Հերոս ծնվեցիր, անվախ կռվեցիր,
Անհաղթ մնացիր, հերոս զոհվեցիր.
Աստված կկանչիմ Նժդե՛ հ, Նժդե՛ հ Գարեգին
Առնիս հարությունն, օգնիս հայերուն։
Ելի՛ ր դու մեր…
Խոսք` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Երաժշտություն` Սահակ Սահակյանի
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվներին բույն ես, չքնա՛ղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին անարդար սանձող,
Դու քաջերի օրրան, իմ քա՛ջ Գետաշեն։
կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կա՛ս ու կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն։
Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշե՛ն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Ամեն մի կին` մի ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի՛ լինի, իմ քա՛ջ Գետաշեն։
կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված...
Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուդ` պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, ամրո՛ց Գետաշեն։
կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված...
20.IX.1991թ.
Արտաշատ
Սուլուխեն ստացանք լուրեր ահավոր,
Հայոց արծիվն ընկավ կռվում վիրավոր,
Կանաչ դաշտի միջին ավանդեց հոգին,
Մեր սրտերում հավերժ մնաց թանկագին։
Ելի՛ր, Գևո՛րգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար` մեռնելը փառք է:
Հայոց արծիվների ճամփեքը փուշ է,
Վե՛ր կաց, Գևո՛րգ, վե՛ր կաց, արդեն շատ ուշ է,
Կազմենք նոր-նոր խմբեր գնա՜նք Մուշ, Սասուն,
Թուրքերի զորքի մեջ գցենք վայնասո՜ւն։
Կտրի՛ճ Գևորգ Չաուշ դամբանեն վե՛ր կաց,
Մշո սեգ սարերեն նորեն իջի՛ր ցած,
Տարոնի քաջերն են մենակ մնացել
Ազատության համար կռի՛վ ենք գացել։
Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գևորգի,
Սասնո հարազատ մեծանուն քաջին:
Թնդաց սրտերը տասնյակ քաջերու,
Կռվեցին անվերջ մինչև իրիկուն,
Իսկ երբ գիշեր էր, Գևորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան, գնացին տրտմած:
Ճամփեն աղաչեց քաջը մահամերձ.
-Հանգիստ ձգե՛ք զիս, չանե՛ք շնչահեղձ,
Դրե՛ք ձիս այստեղ, ծածկե՛ք խոտերով,
Գացե՛ք, ընկերնե՛ր, գացե՛ք դուք բարով:
Վերջին բարևս տարե՛ք հայ ազգին,
Վերջին համբույրս` որդուս` Վարդգեսին...
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:
Նայեց բոլորտիք, ա՛լ չկայ ընկեր,
Ինկած կռուի դաշտ, տառապ ու անտէր,
Համբուրեց հողը քաղցր հայրենեաց,
Փակեց աչքերը ներքև աստեղաց։
Դինգ-դոնգ ձռան երկնքում,
Դինգ-դոնգ աստղերն են զնգում:
Դինգ-դոնգ-դինգ, երկինքն է աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ-դոնգ զիլ զնգա մեր զանգ,
Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք
Դինգ-դոնգ-դինգ, ինչ լավն է եղևնին
Զիլ զանգերն են թևերին:
Ծիլինգ, ծիլինգ, ծիլինգ,
Ծիլինգ, ծիլինգ, ծիլինգ, ծիլինգ...
Դլե յաման,
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:
Դլե յաման,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
Վա՜յ, դլե յաման,
Մենք սիրեցինք առանզ իմաց,
Յաման, յաման:
Դլե յաման,
Արև դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման:
Դլե յաման,
Քամին էկավ երան-երան,
Վա՜յ, դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան,
Յաման, յաման:
Դլե յաման,
Քամին էկավ, առավ բերդին,
Վա՜յ, դլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,
Յաման, յաման:
Խոսք և երաժշտ.՝ Ժողովրդական Գրառումը՝ Կոմիտասի
(«Զանգեզուր» կինոնկարից)
Ելե՛ք, քաջե՛ր հայկազուն,
Միացեք մեզ, որ գնանք Սասուն,
Առնենք Բիթլիս, գրավենք Անին,
Օսմանին դարձնենք ձեռնասուն:
Եկել է ժամը հատուցման,
Զոհերի անթիվ բազմության,
Երդվենք վրեժ հայրենյաց հողում,
Ետ շրջենք անիվը պանմության:
Հայոց քաջեր մեր երգով,
Ռազմական ոգեշունչ քայլով,
Ուխտենք գնալ դեպ անմահություն,
Հայորդոց քաջերի հետքերով:
Ուխտենք գնալ դեպ անմահություն,
Անդրանիկ քաջի հետքերով:
Խոսք՝ Ժողովրդական
Երաժշտ.՝ Արամ խաչատրյան
Առանձին ենք, չի խանգարում ոչվոք մեզ,
Միայնակ ենք երկու անհայտ աստղի պես,
Շատ չի տրվում մի այնպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչևլույս:
Անհնար է քեզ մոտ երկար համբերել,
Ուզում եմ քեզ ոտքոց գլուխ համբուրել,
Իմ հոգու մեջ կա մի մաքուր ,մաքուր հույզ,
Եկ այս գիշեր արդուն մնանք մինչև լույս:
Կյանքն անցում է այնքան լարված ու արագ,
Որ չի մնում երջանկության ժամանակ,
Կա հավերժ նինջ մութ գիշերում այ մյուս,
Եկ այս գիշեր արդուն մնանք մինչև լույս:
Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ,
Թե որ զարնեն փափուկ քնար :
Չունինք ձայն մի այնքան սիրուն,
Քան զանցկալի եղբայր անուն:
Տուր ինձ քու ձեռքդ, եղբայր ենք մենք,
Որ մըրըկավ էինք զատված,
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց:
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Երբ ալեւոր մայրն Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովեքով,
Սըրտին խորունկ վերքն դաժան
Քաղցր արտասվաց բուժին ցողով:
Ընդ աստեղոք ի՞նչ....
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափինք մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց երկինս հանենք,
Որ կյանք առնին հայոց դաշտեր:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյանաղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ ես երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշաաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր ել լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած եչկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Ես լսեցի մի անուշ ձայն,-
Իմ ծերացած մոր մոտ էր,-
Փայլեց նշույլ ուրախություն,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:
Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,-
Նա հստակ էր, որպես բյուրեղ ,
Այն երա՜զ էր ցնորամիտ:
Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր,
Մորըս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսոս, որ եէրազ էր:
Կրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց. Շատ թաց էր...
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...
Ես քեզ համար եմ ապրում,նազելիս,
Մանուշակներ են աչքերդ անմար,
Չկա քեզ նման գարուն, նազելիս:
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Հերիք է մաշեմ ճամփեքը քարոտ,
Մենակ տղա եմ՝ քո սիրուն կարոտ,
Դուկանաչ կյանքիս վարդ անուշահոտ:
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Իմն է և քոնը աշխարհը սիրուն,
Արևոտ սարը, անտառը սիրուն,
Երկնքի կապույտ կամարը սիրուն:
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Ես ծարավ ճամփորդ, դու վարար աղբյուր,
Թույլ տուր մոտենամ, ջուր խմեմ մաքուր,
Քո ալ շուրթերից առնեմ վառ համբույր:
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:
Երդում
Ահա երդվեցի, որպես հայ սկաուտ,
Որպես միշտ արդար, ազգիս` օգտակար:
Ահա երդվեցի ես քեզ իմ պատվով,
Որպես միշտ պատրաստ, քեզ միշտ օգնական:
Երդվել եմ Աստծուս, հանուն հավատքիս
Հանուն երկրիս լուսավոր օրվան:
Երդվել եմ ես քեզ՝ քե՛զ, իմ լա՛վ ընկեր,
Անվերջ պատրաստ եմ ես քեզ ձեռք մեկնել:
Երդվել եմ ես քե՛զ, իմ հա՛յ ժողովուրդ,
Երդվել եմ ընդդեմ ամեն քո տարած
Կաթիլ արցունքին, լուռ հառաչանքին,
Տառապանքներին, երդվե՛լ եմ ընդդեմ:
Հավաքվել ենք մենք հանուն մի մտքի,
Հանուն մեր ազգի վառ ապագայի:
Այս գարնան շնչով,
Ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու
ՈՒ բաց վաղվա:
Արթնացի՛ ր քնից,
Քո ամեն տնից
Հույս թող ճառագի
Ի՛ մ Երևան:
Ամեն բացվող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո,
Նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած
ՈՒ կարոտ գրկին`
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
ՈՒր էլ որ գնամ, մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Թող կորչեն վշտերը քո անհետ:
Ամեն բացող առավոտ
Քեզ երգեմ կրկին
Ամեն իջնող երեկո,
Նորից նոր վառվեն լույսերը
Եվ փարվեն քո տառապած
ՈՒ կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
Երևվանի սիրուն աղջիկ՝ ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ սեր ունես՝ պահած ինձ հաամր:
Գինին ձեռիս՝ անուշ տաղով քեզ եմ ես կանչում ,
Արի նազով, արի խաղով, ի՛նչ ես ինձ տանջում:
Կրկներգ:Ինձ պես յար ունես, ոսկե զարդ ունես,
Երևանի սիրու՝ն աղջիկ, էլ ինչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ, անգին քար ունես:
Անուշ դարձաց՝ քեզ եմ կանչում, արի՝ սեր անեմ:
Քեզ մի սիրո ծաղկած այգում սրտիս տեր անեմ:
Գինին ձեռիս ՝անուշ տաղով քեզ ես եմ կանչում,
Արի նազով, արի խաղով, ի՛նչ ես ինձ տանջում :
Կրկներգ:Ինձ պես յար ունես, ոսկե զարդ ունես...
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր դվին, մեր նո՛ր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո՛ Մասիս հորով, քո՛ Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տան տենչն էլ կսառչի:
Կրկն. Երևան դարձած իմ Էրեբունի ...
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քէզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ ծես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:
Կրկն. Երևան դարձած իմ Էրեբունի ...
Խոսք՝ Պարույր Սևակ
Երժ.՝ Էդգար Հովհաննիսյան
Գարուն բացվեցմեր նոր աշխարհին,
Արև շողաց հայոց սարերին,
Արտերը մեր ծովեր են կանաչ,
Անուշ երգով փռված մեր առաջ:
Կրկ. Հավետ թող հնչի
Ջահելության երգը զվարթ,
Մեր տոնին թող կանչի
Խաղաղության երթը հպարտ:
Մենք միշտ հաղթող, մենք միշտ փրկարար,
Լույսերը մեր վառվում են, անմար,
Փարոսն ենք մենք ամբողջ աշխարհի,
Կամքով` տոկուն, հոգով` քաջարի:
Կրկ. Հավետ թող հնչի
Ջահելության երգը զվարթ,
Մեր տոնին թող կանչի
Խաղաղության երթը հպարտ:
Մեր դեմ կյանքի պայծառ առավոտ,
Սրտերը մեր ազատ, արևոտ,
Եռանդը մեր գետի պես վարար,
Մենք միշտ կերտող, մենք միշտ շինարար:
Կրկ. Հավետ թող հնչի
Ջահելության երգը զվարթ,
Մեր տոնին թող կանչի
Խաղաղության երթը հպարտ:
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարո՛տ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի՛ երկիր,
Հայաստա՛ն:
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբու՛յն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի՛ երկիր,
Հայաստա՛ն:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի զարկն եմ քո բազկի,
Ես մի շյուղն եմ քո հասկի,
Հայրենի՛ երկիր,
Հայաստա՛ն:
Խոսք և երաժշտություն` Ռոբերտ Ամիրխանյանի
Զանգակնե´ր, զանգակնե´ր, սիրու՛ն զանգակներ,
Կհնչեք անդադար նորտարվա գիշեր, հե՜յ:
Զանգակնե´ր, զանգակնե´ր, սիրու´ն զանգակներ,
Կհնչեք անդադար նորտարվա գիշեր:
Ձյունը կը տեղա սարերի վրա,
Իսկ կաղանդ պապան սահնակի վրա,
Դեպի մեզ կը գան, շարան եղնիկներ,
քաշելով սահնակը վրեն խաղալիքներ:
Զանգակնե´ր, զանգակնե´ր, սիրու´ն զանգակներ,
Կհնչեք անդադար նորտարվա գիշեր, հե՜յ:
Զանգակնե´ր, զանգակնե´ր, սիրու´ն զանգակներ,
Կհնչեք անդադար նորտարվա գիշեր:
Տներում ահա մի մեծ տոնածառ,
Զարդարված է նա զարդերով պայծառ,
Սիրու´ն մանուկներ, տոնածառի շուրջ
Երգում են, պարում և ուրախանում:
Զանգակներ..............
♫♫♫♫
Խոսք` Պ. Նաթանյանի
Մշակում` Ա. Մնակյանի
Զարթի՛ր, որդյա՛կ, հո՛ւշ բեր, վե՛ր կաց,
Պատերազմի փող հնչեց,
Զարթի՛ր, քա՛ջ իմ, ձայն հայրենյաց`
Կենաց մահու ժամ հնչեց:
Պատրաստել եմ քո զենքերը
Ահա՛, գլխիդ վերև կան,
Ինչպես երբեմն քո գրքերը`
Երբ կերթայիր վարժարան:
Ելի՛ր, կապեմ սուրը մեջքիդ,
Ասպար կախեմ քո ուսիդ,
Եվ սուրբ դրոշ հայրենիքի`
Թող ծածանի աջ թևիդ:
Փոխան գրչի` ահա սուսեր,
Փոխան գրքի` մարտի դաշտ,
Գնա՛, կռվի՛ր արիաբար,
Որ հայրենին ապրի հար:
Խուժան ասկյար զորք է հավքել,
Եկել Մշո դաշտն է պատել,
Սուլթան կուզի ջնջել մզի,
Զարթի՛ր, լաո՛, մռնիմ քզի։
Խեղճ մշեցին մեռավ լալով,
Օտար Երկրներ ման գալով,
Մեռավ թուրքի հարկը տալով,
Զարթի՛ր, լա՛ո, մռնիմ քզի։
Ի՜նչ անիծեմ թուրք ասկյարին,
Որը սպանեց ջոջ Աբոյին,
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթի՛ր, լա՛ո, մռնիմ քզի։
Արևն ելավ, Զեյթունցիներ,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ,
Ինչու՞, ինչու՞ գլուխ ծռենք,
Բռնավորին մեր վիզ պարզած։
Զեյթունցի ենք, մեր սփոփանք,
Էն պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան,
Էն խաղալիք մեր հավիտյան։
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստել ենք,
Ինչու՞ այժմեն մենք չստիպենք,
Մեզ գերողին կրելու զայն։
Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
Թող չտեսնե ըստրկություն,
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն։
Խոսք՝ Հարություն Չաքրյանի
Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի
Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել, գետին նախշեր.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Թուշդ դեմ արա, պաչեմ,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Կուռ ունքեր, սիրուն աչքեր.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Ա՜յ գիշեր, դարձիր տարի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Խոսք և երաժշտ.՝ ժողովրդական
Գրառումը՝ Կոմիտասի
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան, անցան լուռ արտասովելով,
Ավա՜ղ, Թաթուլն էր ընկել կռվումքաջարի.
Մի լուր տարեք, հավքե՛ր, մորը հայդուկի։
Ազգի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ, վերքերիդ համար չեղավ դեղ, դարման,
Թող լույս իջնիշիրիմիդ, Թաթու՛լ Կրպեյան։
Ազատությա՛ն մարտիկ, ազգի քա՛ջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյանկանչը թո՛ղ ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թո՛ղ ծնվի վրեժ։
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս սգալով,
Գետաշենում ընկավ հայդուկը փառքով:
Մի աստղ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան, անցան լուռ արտասվելով,
Ավա՜ղ, Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարեք հավքեր մորը հայդուկի:
Երկրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ, վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան:
Ազատությա՛ն մարտիկ, ազգի քա՛ջ զինվոր,
Մահվան լուրդ գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի՛ հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:
Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա՜շ, վա՜շ, նազանի:
Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:
Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:
Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազանի:
Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:
Գնա, գալիս եմ,
Թելլո,
Ես քո թարգը տալիս չեմ,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:
Ես ինչ անեմ,դուն արիր,
Թելլո,
Զոռով սավդի տեր արիր,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:
Գնանք արտը, չանաք անենք,
Թելլո,
Դառնանք տունը, հանաք անենք,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:
Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(
Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:
Ու բոլորը ծիծաղում են միշտ
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռներդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվել չգիտես,
Դու անզգա երիտասարդ:
Քույրդ տանում են քյուրդերը,
Եղբորդ արյունն են ծծում,
Դու անտարբեր, սառն արյունով,
Հանգստություն ես փնտրում:
Ամո՛թ քեզի, հազա՛ր ամոթ,
Որ զենք չունես քո ձեռքին,
Քո եղբայրը կռվի դաշտում
Տապալում է թշնամուն:
Ձեռքդ տու՛ր ինձ, երդվենք այստեղ,
Թողնենք փառքը աշխարհի,
Գնանք կռվենք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի:
Ժամացույցը օրնիպովն
Աշխատում է ճիշտ,
Բայց Տիգրանը նրանից
Գանգատվում է միշտ:
Կրկ.
Այդ դո՛ւ ես, դո՛ւ, միշտ մեղավոր,
Ծույլ ժամացույց,
Այդ դո՛ւ ես ինձ միշտ ուշացնում
Դպրոցից, խաղից:
Մի կերպ շորերը հագավ,
Կանգնել է մոլոր,
Գիրքը կորել է, չկա,
Ո՞վ է մեղավոր:
Կրկ.
Այդ դո՛ւ ես, դո՛ւ, միշտ մեղավոր...
Աչքին վատ են երևում
Տառերը բոլոր,
Ֆուտբոլից է ուշանում,
Ո՞վ է մեղավոր:
Կրկ.
Այդ դո՛ւ ես, դո՛ւ, միշտ մեղավոր...
Ժամացույցը՝ արի տես,
Փչացավ մի օր,
Նա դարձյալ գիրք չբացեց,
Ո՞վ է մեղավոր:
Կրկ.
Այդ դո՛ւ ես, դո՛ւ, միշտ մեղավոր...
Ի զէ ՛ ն, Հայեր, ի սուր և ի հրացան ,
Տաճկահայաստանից կոչում է մի ձայն,
Լեռից լեռ թնդում է ահեղ հրաման,
Թռե՜ք, հայե ՛ ր, թռե՜ք դեպի Հայաստան:
Դեպի, դեպի, դեպի Հայաստան,
Թռե՜ք , հայե ՛ ր , թռե՜ք , դեպի Հայաստան:
Արևելք, արևմուտք, հարավ և հյուսիս,
Դղրդաց ու թնդաց քաղցր ավետիս,
Հայկա քաջ զավակաց արի կրծքերից,
Ազատություն հնչեց ամեն կողմերից:
Ամեն, ամեն, ամեն կողմերից,
Ազատություն հնչեց ամեն կողմերից:
Փրկության ավետիք առած ի բերան,
Խումբ խումբ հայեր դեպի Տաճկահայաստան
Դիմում են ցնծությամբ իբրև հարսանիք,
Ուխտած՝ սուրբ արյունով փրկել հայրենիք:
Փրկել, փրկել, փրկել հայրենիք,
Ուխտած սուրբ արյունով փրկել հայրենիք:
Տաճկահայաստանը ոտքի է կանգնում,
Առյուծաբոց վր՜եժ, վրե՜ժ է գոռում,
Արյունով ներկված են բոլոր դաշտերը,
Արյունով ներկված են բոլոր գետերը:
Բոլոր, բոլոր, բոլոր դաշտերը,
Արյունով ներկված են բոլոր գետերը:
Թշնամին զարհուրած փախուստ է դիմում,
Անթիվ ավար ու գանձ իր հետին թողնում,
« Հաղթությո՜ւն , հաղթությո՜ւն » գոչենք միաձայն,
Թշնամին պարտված է, կեցցե ՛ Հայաստան:
Կեցցե ՛, կեցցե ՛, կեցցե ՛ Հայաստան,
Թշնամին պարտված է , կեցցե ՛ Հայաստան:
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:
Խոսք` Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն` Առնո Բաբաջանյանի
Արև թռվռով ելավ,
Իմ չինարի յարը,
Մեր բանը կռվով էլավ,
Դարդիման յարը.
Թշնամու հոգին մեռնի,
Իմ չինարի յարը,
Իրա չար սրտով էլավ ,
Դարդիման յարը:
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը,
Գովական յարը:
Ճրագը վառա, վառա
Հոր հետ վատամարդ դառա,
Մեր ու ախպեր թող տվի,
Ես իմ սիրածին առա:
Քարափի ծերին կանչի,
Թող թշնամին ամաչի,
Արևի՛դ մեռնեմ, յար ջան
Չինարի պես նակաչի:
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես արդյոք
Ծովին կապուտակ
Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ուր ես դու ուր ես լողում,
Ուր են քեզ ուր են տանում,
Գետի ալիքները խելագար:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես արդյոք
Ծովին կապուտակ
Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասար արդյոք,
Ծովին կապուտակ:
Թ՞ե ճանապարհին
Խորտակեց քամին,
Եվ դու քնեցիր
Գետի հատակին:
Լեռան լանջին լուռ նիրհում են ֆիդայիներ հավիտյան,
Ազատ քնել միշտ սիրում են զավակները հայության,
Եկե՛ք գնանք, հա՛յ աղջիկներ, հասնինք էնտեղ` Սիմ լեռան,
Ազգի պաշտպան ֆիդայիններ մեզի համար զոհ դառան:
Հասնինք քաջանց սուրբ գերեզման, թափինք արցունք աչքերից,
Մեր հայրենյաց հողին պաշտպան զրկվեցանք քաջերից,
Ահա՛, հասանք հա՛յ օրիորդներ, երգինք մեղմիկ միասին,
Թափենք արցունք, դնենք ծաղիկ նահատակած սուրբ շիրիմին:
Հյուսենք պսակ իրենց գլխին վարդ, մանուշակ, մեխակից,
Երդվենք նրանց հիշատակին չվախենանք տանջիկից,
Մեզի համար զոհ գնացին մեզ հարազատ վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին ազատության մարտիկներ:
Ախ ինչքա՜ն, ինչք՜ան կարոտել եմ ձեզ
Սիգապա՛նծ լեռներ, հայոց աշխարհի,
Վազել եմ, հոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռներ, լեռներ, լեռնե՛ր հայրենի:
Ձեր գագաթներից ամպերն են սահել,
Ինչպես ձորն իջնող հոտը գառների,
Կուզեի հիմա ձեր գրկում լինել,
Ձեզ փարվել նորից, լեռնե՛ր հայրենի:
Զմրուխտյա՛ լեռներ,սիրտս ձեզ թողի,
Ու ինձ հետ տարա բույրը վարդերի,
Իմ երակներում ուժն է մայր հողի
Իմ լեռներ, լեռներ, լեռներ հայրենի:
Շող ու շաղերով եկար, այ լոթի յար ջան,
Թըշիդ խալերով եկար, ջան լոթի յար ջան,
Բոխչեն կապել ուր կերթաս, այ լոթի յար ջան,
Չըլինի մեր տուն կըգաս, ջան լոթի յար ջան:
Այ լոթի յար ջան, ջան լոթի յար ջան,
Բոխախըդ մարջան, ջան լոթի յար ջան:
Տընգըլ-մընգըլ կքելաս, այ լոթի յար ջան,
Հաստատ ընձի կըսիրես, ջան լոթի յար ջան,
Լամպի շուշեն կըճըգնա, այ լոթի յար ջան,
Գըլորվա ծոցըդ ընգա, ջան լոթի յար ջան:
Այ լոթի յար ջան, ջան լոթի յար ջան...
Յար ջան արի աղբյուրը, այ լոթի յար ջան,
Տես ինչ զուլալ է ջուրը, ջան լոթի յար ջան,
Ես եմ ձեր տան փեսացուն, այ լոթի յար ջան,
Դու ես մեր տան հարսնացուն, ջան լոթի յար ջան:
Այ լոթի յար ջան, ջան լոթի յար ջան...
Լուսնյակ Գիշեր ,
Բոլորովին քուն չունեմ ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, վա՜յ , տուն չունեմ:
Ա՜խ, ի՞նչ անեմ,
Մի՛ լար, մի՛ լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վնաս կուտա
Աչքերիդ՛ , վա՜յ, աչքերիդ:
Ննջարանս
Սենյակիտ պատի տակըն է,
Կյանք, խնդություն պարզ գիշերվա
Լուսնյակն է, վա՜յ, լուսնյակն է:
Արի, գնանք
Խորհուրդ անենք միասին,
Ամուսնանանք , էլ չսպասենք
Մեծ պահին , վա՜յ, մեծ պասին:
Եկեք այսօր խանդավառ
Պարենք խարույկի շուրջը, x 2
Այս խարույկը բոցավառ,
Մեր հոգու երգը հրավառ: x 2
Չի հանգցնի ոչ մի հողմ
Մեր հոգու երգը հզոր, x 2
Նա դարերից է եկել,
Եվ մեզ ավանդ մնացել: x 2
Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ:
Լցրե՛ք, ընկերնե՛ր,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:
Փառք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին:
Լցրե՛ք, ընկերնե՛ր…
Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին:
Լցրե՛ք, ընկերնե՛ր…
Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Մեր մեծ աշխարհի
Արևը պայծառ:
Լցրե՛ք, ընկերնե՛ր…
Խուժան ասկյար զորք է ժողվել,
Եկել Մշո դաշտն է պատել:
Սուլթան կուզե ջնջել մզի ,
Զարթի´ր, լաօ´, մռնիմ քզի:
Խեղճ Մշեցին մեռավ լալով,
Օտար երկրներ ման գալով.
Մեռավ թուրքին հարկը տալով,
Զարթի´ր, լաօ´, մռնիմ քզի:
Ինչ անիծեմ թուրք ասկյարին,
Որ սպանեց ջոջ Աբոյին .
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթի´ր, լաօ´, մռնիմ քզի:
Խոսք և երաժշտություն` Աշուղ Ֆահրադի
Այսօր ես իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր,
Բարև տվի, բարև չառավ, տեսնես՝ ինչո՞ւ մոլորած էր,
Շարմաղ դեմքը՝ կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր,
Սիրտը էլած, աչքերը թաց, անձրևի պես վարարած էր.
Կայծակ դառած խփեց անցավ, որոտի պես վրդովված էր:
Ասի՝ էդպես սիրտդ տխուր ո՞ւր ես գնում, մատաղ եմ քեզ,
Կա՛նգ առ. սիրտդ թեթևանա, զուր ես գնում, մատաղ եմ քեզ,
Ականջ արա. բան եմ ասում, ո՞ւր ես գնում, մատաղ եմ քեզ,
Չէ՞ որ դու իմ ազիզ յարն ես, լուռ ես գնում, մատաղ եմ քեզ,
Արի նստենք, զրույց անենք, սիրտդ ինչո՞ւ պղտորած է:
Ա՜խ իմ յարը անցավ, գնաց, աղաչեցի՝ ետ չդառավ,
Ուր որ գնաց, հետևեցի, մինչև լուստ աստղը ելավ,
Գնաց-գնաց ու ման եկավ, սիրտս էլ հանեց, հետը տարավ,
Ասավ՝ Շահե՛ն, էդ քո սիրտը սրտիս դեղ ու դարման չարավ:
Նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր:
Խոսք և երաժշտ.՝ Աշուղ Շահեն
Ծփում է Սևանը,
Կանչում է Սևանը,
Ծով ալիքների մեջ
Ժպտում է Սևանը:
Կրկներգ:
Ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր,
Անթառամ ծաղիկնե՛ր,
Դուք սիրո, կարոտի
Նմոռաց ծաղիկներ:
Մեր սերը երազ էր,
Արթնացա, էլ չկար,
Ես շատ արտասվեցի,
Բայց, ավաղ, ճար չկար:
Կրկներգ:
Ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր...
Ես լուռ փնտրում եմ քեզ,
Փնտրում, տենչում եմ քեզ,
Ներիր ինձ, սիրելի՛ս,
Որ դեռ սիրում եմ քեզ:
Կրկներգ:
Ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր...
Խոսք և երաժշտ.՝ Հասմիկ Մանասերյան
Կա մի բարձրիկ Հայաստան,
Մի գեղեցիկ Հայաստան,
Սեգ-սեգ սարեր նա ունի,
Պաղ-պաղ ջրեր հայրենի:
Լուռ ժպիտն իր աչերում,
Նա գարուն է մեզ բերում,
Լույս է տալիս մեր կյանքին,
Այգ է բացում մեր ճամփին:
Կա մի բարձրիկ Հայաստան,
Կա մի ծաղկած բուրաստան,
Դար ու դար է նա անցել,
Ու նոր կյանքով նորացել:
Լուռ ժպիտն իր աչերում,
Նա գարուն է մեզ բերում,
Լույս է տալիս մեր կյանքին,
Այգ է բացում մեր ճամփին:
Այսօր ուրիշ է կարգը,
Ես էմ մաքրել հատակը,
Տեղներումդ քարացե՛ք,
Նորից շարժվել չփորձեք:
Կրկ.
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ արեցիք,
Սենյակն ինչո՞ւ ոտք դրիք:
Ջուր չխմեք՝ կկաթի,
Հաց- մաց չուտեք՝ կթափվի,
Լուսամուտը չբացե՛ք,
Փոշի կգա իմացե՛ք:
Կրկ.
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ արեցիք,
Սենյակն ինչո՞ւ ոտք դրիք:
Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ փայլը կկորչի,
Ի՞նչ է, մաքրել հատակը
Կարծում եք, թե կատա՞կ է:
Կրկ.
Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
վա՜յ, վա՜յ, ի՞նչ արեցիք,
Սենյակն ինչո՞ւ ոտք դրիք:
Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,
Ասես լեռներից մեր արյուն է հոսում:
Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:
Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,
Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Սիրածդ՝ գարունը ո՞ւր է, չի գալիս:
Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում,
Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,
Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Կրկներգ:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն՝ հյուսած ծաղիկներով-
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ՝ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Կրկներգ:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո թև՝ փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով:
Կրկներգ:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին,
Սարեր, ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կհանես:
Կրկներգ:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ,նախշուն կաքավիկ:
Բաժակները պահենքգ լխից վեր,
Մեր հողի սուրբ կենացն ենք խմում,
Մեր հողի կենացըը, նկերնե՛ր,
Թող հավերժ լինի աշխարհում։
Բարի բերք մաղթենք մեր հողին,
Մեր հողի ոսկի խաղողին,
Խաղողից գինի քամողին,
Մեր հողերն ազատ պահողին։
Բաժակները պահնք սրտի մոտ,
Ժողովու՛րդ քոկենացն ենք խմում,
Դարձավ քո գիշերն առավոտ,
Քո անունը հավերժ աշխարհում։
Բարի բերք մաղթենք…
Բաժակները պահենք գլխից վեր
Սերունդնե՛ր, ձեր կենացն ենք խմում,
Շինարար եղեք անվեհեր,
Արժանի ապրելու մեր հողում:
Բարի բերք մաղթենք…
Խմենք, հայրենիք,
Կենացդ երգով.
Լինես երջանիկ,
Քաջ լինես հոգով:
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա:
Կրծքիդ բյուր գարնան,
Ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան,
Դեմքդ համբուրեն:
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա...
Խաղաղ, բազմաբերք
Լինի քո տարին,
Խնդություն ու երգ
Փռես աշխարհին:
Լարի թըմբըլը, լա-լա, հա-հա-հա...
Երբ որ բացվին դռներն հուսո
Եւ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո
Երբ փայլեյուր քաղցրիկ օրեր,
Երբ որ ծիծառն իր բույն դառնա,
Երբ որ ծառերն հագնին տերև՝
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ։
Տեսի դաշտերն Սուրիո,
Լյառն Լիբանան եւ յուր մայրեր,
Տեսի զերկիրն Իտալիո,
Վենետիկ եւ յուր գոնտոլներ,
Կղզի նման չիք մեր Կիպրա,
Եւ ոչ մեկ վայրն է արդարև,
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև։
Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կ՛ավարտի.
Հասակ մը ուր հոգին Ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարն իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև։
Կովկասի՛ քաջեր, գնա՛նք Մուշ, Սասուն,
Մեր քույր եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Շարժվում է առաջ Սասնա կողմերով:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Կովկասի՛ քաջեր, խմբեր կազմեցե՛ք,
Քաջ Անդրանիկին օգնության հասե՛ք,
Առած իր շուրջը ֆիդայիք ութսուն,
Մաքրե՛ց ճանապարհ դեպի Մուշ, Սասուն:
Կովկասի՛ քաջեր, առյուծի՛ ձագեր,
Հեծե՛ք ձեր ձիեր, կապե՛ք ձեր զենքեր,
Օրհնյա՛լ տիկիններ, հայո՛ց օրիորդներ,
Ծախե՛ք ձեր զարդեր, գնե՛ք փամփուշտներ:
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջի ձայնը շուտով կլսվի,
Անդրանիկը քաջ, կանգնել է առաջ,
Գոռում է, գոչում, կուզե պատերազմ:
Բարով եկար, սիրու ՛ ն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսի ՛ ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ:
Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը:
Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը`
Արծվի կորյուն ճտերը:
Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շա՜տ կան,
Եդեմական դրախտավայր՝
Նա կոչվում է Մայր-Հայաստան:
Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի առնեմ իմ թևերուն,
Գնանք այնտեղ ուրախացուր:
Կռու ՛ նկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռու ՛ նկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս
Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռու ՛ նկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս
Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս
Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռու ՛ նկ, մեր աշխարհեն գնա ՛, հեռացի՜ր:
Հայ արենուշ, ազնիվ, բարի
Դու միշտ պատրաստ օգնության,
Քեզ է նայում ողջ հայություն`
Մեծ, պատանի, երեխա։
Հայ արենուշ` զգաստ ու ժիր,
Կուրծք տուր ամեն փորձանքի,
Որ ազգություն խաղաղ ապրի,
Հայն էլ ազատ իր երկրում։
Հա´յ Արի միշտ պատրաստ, միշտ ուրախ,
Անվեհեր քաջի պես տուր կուրծք առաջ,
Ընդեմ փորձանքի, ընդեմ տանջանքի`
Զվարթ ու առողջ, տուր կուրծք առաջ
Ու առաջ:
Մի մոռնալ աշխարհում, որ երբեք
Չպիտի կարենաս ապրել ազատ,
Թե որ չունենաս ուժն ու քաջություն,
Կամք սրբազան, հոգի անվախ,
Անհաղթ մարմին:
Մի մոռնալ աշխարհում երեք բան՝
Հայություն, Հայաստան, ազատ անկախ,
Սերն ու միություն ամեն բանի մեջ
Միայն պիտ կազմեն հիմքն անխախտ Եղբայրության:
Սասնա գելներ բարակ ծուխ , հայ Նուբար,
Աղջիկ թողեց ջութ ու բուխ, հայ Նուբար,
Աչքեր խումար, ունքեր թուխ, հայ Նուբար,
Կըրճեր Մուշ ու Բուլանուխ, հայ Նուբար:
Հայ Նուբար, Նուբար, Նուբար,
Հայ նուբար,
Սասնա սարեր քար ու բար,
Հայ նուբար:
Սասնա գեղեն երկու հարս, հայ Նուբար,
Մըտել են գետ կըլողեն, հայ Նուբար,
Ելել են ափ կըդողեն, հայ Նուբար,
Քանց նռան հատ կըշողեն, հայ Նուբար:
Հայ Նուբար, Նուբար, Նուբար...
Նաղշուն գոգնոց աղջիկներ, հայ Նուբար,
Կանաչ կարոտ ղոթաղներ, հայ Նուբար,
Հայ Նուբար, Նուբար, Նուբար, հայ Նուբար,
Գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար:
Հայ Նուբար, Նուբար, Նուբար...
Սասնա քաջեր վերցրին զենքեր,
Մահն աչքերուն դեմն առան.
Հայոց ազգի կույս աղջիկներ
Ասքյարներ բռնին տարան։
Հա՛յ քաջեր, հա՛յ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Հայ կամավորների խմբով պիտ ազատենք Հայաստան։
Յուր քաջերով էր բյուրավոր,
Տարոն աշխարհի սարեր,
Մշո դաշտեն մինչև Սասուն
Քաջ Արաբոն կհսկեր։
Հա՛յ քաջեր, հա՛յ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Արաբոի շիրմով երդվինք` պիտ ազատենք Հայաստան։
Ֆիդայապետ Գևորգ Չավուշ,
Յուր քաջերով անսասան,
Յուր կատարած սխրանքներով
Կոչվեց սարերի ասլան։
Հա՛յ քաջեր, հա՛յ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Մեր եռագույն դրոշի ներքո պիտ ազատենք Հայաստան։
ՍերոբԱղբյուր Նեմրութսարում
Երդվիլ տվեց քաջերուն,
Հայրենիք իսիրույն համար
Կա՛մ մահ, կա՛մ ազատություն։
Հա՛յ քաջեր, հա՛յ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Հայ կամավորների խմբով պիտ ազատենք Հայաստան։
Մուշն ու Սասուն` հայոց պարծանք, ոտքի կանգնեցին,
Անթիվ զոհերի գնով ազգը փրկեցին.
Անմնացորդ իրենց կյանքը ազգին նվիրած,
Քա՛ջ Անդրանիկ, Գևո՛րգ Չաուշ, միշտ առաջ ընկած։
Հա՛յ ֆիդայիք, ջա՛ն ֆիդայիք,
Մենք ձեզի մեռնինք,
Դուք էք փրկիչ մեր հայ ազգի,
Ձեր հույսով կապրինք։
Մեր սուրբ վանքը պաշարված է բազում զորքերով,
Նրա մեջ են ֆիդայիներ քառսուն որբերով.
Անդրանիկը հրաման տվեց. “մենք ձեզի ղուրբան,
Կոտորենք անգութ թշնամուն, թող մեզնից դողան”։
Հա՛յ ֆիդայիք,…
Քաջ ֆիդայիներ միասին տվին համազարկ,
Կոտորվեցին շուն ասքյարներ, հետերն էլ օսման.
Կես գիշերին վանքից ելան, պատռեցին շղթան,
Քա՛ջ Անդրանիկ, Գևո՛րգ Չաուշ, ձեր հոգուն ղուրբան։
Վահան Անդրեասյան Արմեն Սմբատյան
Այս գարունը քեզ համար թող լինի անդորր,
Այս գարունը քո մանկանց թող բերի օրոր,
Տառապած իմ հայրենիք այսպես հերիք մոլոր քայլես,
Բավ է լուռ ու գլխկիոր քայլես, կանգնիր նորից ու նայիր առաջ:
Կրկներգ
Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գնանց,
Հավատա, լոկ սերը քեզ մնաց,
Թեղ Աստված օրհնի որդոց հայոց:
Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի,
Թող սոխակը իր երգովքո հոգում խոսի
Եվ թող նոր այս ծաղիկները քո վերքերը տաք փակեն,
Եվ թող արևի շողերը քեզ նորից լցնեն, ողողեն սիրով:
Կրկներգ
Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գնանց...
Երաժշտության հեղինակ` Արմեն Սմբատյան
Խոսքերի հեղինակ` Վահան Անդրեասյան
Կանաչով դու պատված զգեստ հագած նրբագեղ,
Նոր մի շունր սրբացած գկել է քեզ,
Նոր շքերթ կանգնել բնության այս գրկում
Քաղաքներ ու գյուղեր հնադարյան:
Կրկներգ
Հայաստան իմ չքնաղ քո սարերն զմրուխտված,
Ալիքվող իմ սրտի կարոտն ես թանկ,
Միշտ հպարտ դու եղիր, միշտ հեռվից կանչիր ինձ
Հայաստան, իմ սիրուն Հայաստան:
Արագածն էլ հեռվից իր ձյունե գագաթով
Մեզ է կանչում անվերջ իր զեփյուռով,
Միշտ եղիր երջանիկ այս հզոր մեծ երկրում
Հայաստան, իմ սիրուն Հայաստան:
Կրկներգ
Հայաստան իմ չքնաղ քո սարերն զմրուխտված...
Հսկա երկիր էր Հայաստանը մեր ,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր,
Բոլոր կողմերից , հեռուն, դրացին
Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին :
Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից,
Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս …
Հայե՜ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասե՛ք ,
Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն ,
Քաջերի հողը մեզ է սպասում :
Ա՜խ, Նախիջևա՛ն, հայո՛ց բնօրրան ,
Անթիվ թշնամիքդ, եկան, անց կացան ,
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան ,
Թուրքին տրուեցիր հող պապենական :
Ուս ուսի տված, առյուծի նման,
Ետ բերենք հողը ՝ փառքը հայության :
Հայե՜ր, միացե՛ք , միացե՛ք, հայե՛ր …
Պայծառ գալիք է սպասում հային ,
Այս դժուար պահին լինենք միասին ,
Չի հանգստացել մեր նենգ թշնամին ,
Ուզում է նորից կոտորել հային…
Ուս ուսի տված, առյուծի նման ,
Ետ բերենք հողն ու փառքը հայութեան :
Հայե՜ր, միացե՛ք , միացե՛ք, հայե՛ր …
17.V.1988թ.
Արտաշատ
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Հայի աչքեր, սիրուն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել տարել:
Լույսի լճակ՝ աչքեր տրտում,
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Կրկներգ:
Հայի աչքե՜ր, հայի աչքե՜ր,
Հայի աչքե՜ր, սիրուն աչքեր:
Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:
Լույսի լճակ՝ աչքեր տրտում,
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Կրկներգ:
Հայի աչքե՜ր, հայի աչքե՜ր...
Հայի աչքեր՝ ջահել լույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի,
Շողքով լցրել երկիրը մեր,
Լույսի լճակ՝ աչքեր տրտում,
Այս ե՞րբ դարձաք այսպես խնդուն:
Կրկներգ:
Հայի աչքե՜ր, հայի աչքե՜ր...
Խոսք՝ Սարմեն
Երաժշտ.՝ Ռոբերտ Ամիրխանյան
Հակոբ Ռուբինյան
Արմեն Մարտիրոսյան
Օրնիբուն դրվում է հին քարին նոր քարը
Եվ անունն է մեր հայ շինարար,
Եվ գարունն իր հետ բերում էցանքն ու վարը,
Մեր անունն է հայ մշակ արդար:
Պետք է իմանա մանուկն իր գիրն ու տառը,
Որ ապրի հայ միտքը դարեդար:
Կրկներգ
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը,
Մեր անունն է հայկական բանակ:
Հայ հազարամյա մեր պատմության տապանը
Մեզ տարուբերել է աշխարհով,
Ետ է մեզ կանչում մեր հարազատ օրրանը
Միշտ հավատարիմ իր կարոտով:
Մերն է լինելու այս նոր հարյուրամյակը,
Վառ լուսավորված ճանապարհով:
Կրկներգ
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են...
Եվ պապենական մեր հայկական հողերը
Մենք գիշեր ու զօր կպահպանենք,
Թող հանգիստ քնեն հայոց բոլոր մայրերը
Մենք նրանց անդորրը կհսկենք:
Հայկ նահապետի մեզ ավանդած երկիրը
Մեր զավակներին կժառանգենք
Կրկներգ
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են...
Հայ հազարամյա մեր պատմության կնիքը
Մենք հավերժ կրում ենք դարեդար,
Թող որ միշտ խաղաղ լինի հայոց երկինքը
Եվ լեռները մեր արևավառ:
Եվ թե պահանջվի անգամ, կտանք մեր կյանքը
Մեր հայրենիքի թառքի համար:
Կրկներգ
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են...
Հայորդի՛ք, որ կապրիք դուք հեռուն,
Մի՛ մոռնաք մեր անուշ մայր լեզուն,
Երգեցե՛ք և միշտ խոսեցե՛ք,
Կտեսնեք, թէ ինչքան է անուշ։
Մենք քիչ ենք, բայց կմնանք միշտ հայ,
Չե՛նք մոռնա մեր մայրենի լեզուն,
Մենք անվերջ, միշտ ձեռք ձեռքի տալով,
Մեր ազգը միշտ բարձր պահելով,
Բարձր ենք, միշտ բարձր մենք մնա՛նք
Չլուծվինք իրար սիրենք,
Մեր սուրբ պատիվը բարձր պահենք։
Հայորդի՛ք, որ կապրիք դուք հեռուն,
Մի՛ մոռնաք մեր հայոց պատմություն,
Պատմեցե՛ք ձեր զավակներուն,
Որ գիտնան արժեքը հայերուն։
Մենք քիչ ենք բայց…
Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Դու պըսդիկ իս, բարով մեցնաս.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Բարակ առու զուլալ ջուր.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու,
Սիրտըս ընկել ա մրմուռ:
Գըժվիմ ընկնիմ սար ու քար.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Չեղար ընձի փըրկարար.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Գըժվիմ ընկնիմ սար ու քար.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու,
Սիրուց եղա խելագար:
Քա հետ կուզե զըքի կարգե.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Խաբար չէ, զիս կըմորթե.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Առավոտյան թոնրա բոց.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Արի եղնինք գիրկ ու ծոց.
Հանինա, նինա, նինա, հանինա, ես ու դու:
Երեվանում տոն է. թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն՛ անմահական,
Նա մի բուրաստան է՛ վեհ ու ձյունաթագ,
Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:
Հե՜յ ջան, Երեվան , մեր մայր ոթևան,
Հե՜յ ջան, հե՜յ ջան, դու իմ Երեվան,
Հե՜յ ջան, հե՜յ ջան, դու իմ Երեվան:
Հե՜յ ջան, Երեվան , մեր մայր ոթևան,
Հե՜յ ջան, հե՜յ ջան, դու իմ Երեվան,
Հե՜յ ջան, հե՜յ ջան, դու իմ Երեվան:
Չի ապրել կյանցում, ով գեթ իր երազով,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով ,
Իսկ մեր աղջիկները, սերն է իմ վկա,
Ով նրանց տեսնում է , էլ հանգիստ չկա:
Հե՜յ ջան, Երեվան , մեր մայր ոթևան,
Հե՜յ ջան, հե՛յ ջան, դու իմ Երեվան,
Հե՜յ ջան, հե՛յ ջան, դու իմ Երեվան:
Հայաստանի ծով գինին
Ձեր կենացը թո՛ ղ լինի,
Բացվեց կյանքը մեր ազատ
Հայրենիքում հարազատ:
Բարձրացրե՛ ք բաժակները
Հերոսների կենացը ,
Երկար լինի մեր այս կյանքը,
Անուշ մնա մեր հացը,
Վիշտ չետսնի ոչ մի մարդ
Մեր մայրերի աչերում,
Այսպես խաղաղ ուրախ կյանքը
Միշտ էլ լինի աշխարհում:
Խաղաղություն սիրողը
Թող պաշտպանի մեր հողը,
Ողջ աշխարհն է մեզ երկրում
Խաղաղություն է ուզում:
Բարձրացրե՛ ք բաժակները...
Հիմի է՞լ լռե՛նք, եղբա՛յրք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին
Ականջ չի՛ դնում մեր լաց ու կոծին:
Ասացե՛ք, եղբա՛յրք, հայե՛ր ,ի՞նչ անենք,
Հիմի է՞լ լռե՛նք :
Հիմի է՞լ լռե՛նք, երբ մեր թշնամին,
Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհից հայկայ անունը,
Հիմքից կործանեց Թորգոմայ տունը ,
Խլեց մեզանից թագ, ե՛վ խոսք , ե՛վ զենք,
Հիմի է՞լ լռե՛նք :
Հիմի է՞լ լռե՛քն, երբ մեր թշնամին ,
Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
Մշակից ձեռքից էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խափից մեր շղթան կռեց…
Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,
Հիմի է՞լ լռե՛նք…
Խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Հովիվը սարում տխրեց,
Սիրո երգը նվագեց,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչերին,
Երգը զվարթ օրերին:
Ա՜յ, խեղճ հովիվ քեզ բաժին
Խոր ձորում մնացիր,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչերին,
Երգը զվարթ օրերին:
Ահա եկավ նոր գարուն,
Ու ծաղիկներ զարդարուն,
Գույն-գույն ծաղիկները
Սիրուն են հա՜, հա՜, հա՜,
Գոյն գոյն ծաղիկները:
Ա՜յ, խեղճ հովիվ քեզ բաժին
Խոր ձորում մնացիր,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչերին,
Երգը զվարթ օրերին:
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար,
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա՛, եղբա´յր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեր նշան
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի´տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Հո՜յ, նազան իմ, նազան իմ,
Ջա՜ն, նազան իմ, նազան իմ,
Նազա՛ ն, դու բարով եկար,
Կանա՛ չ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։
Գարնան սիրուն ծաղիկես,
Հո՜յ, նազան իմ, նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա՜ն, նազան իմ, նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկես,
Ջա՜ն նազան իմ, նազան իմ,
Յար ջա՛ ն, դու բարովե կար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար։
Հո՛վ արեք, սարե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
Ամպե՛ր, ամպե՛ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրև՛ թափեք, ծո՛վ արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:
Հո՛վ արեք, ամպե՛ր ջան, հո՛վ արեք,
Իմ դարդին դարմա՛ն արեք:
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում:
Սարե՛ր, ձորե՛ր, դաշտե՛ր ու ջրե՛ր,
Մարմանդ-մարմանդ վազո՛ղ աղբյուրներ,
Մի վե՛ր կացեք, իմացեք ,
Տեսեք իմ սրտի ցավեր:
Վար-վար արա, ակոս արա,
Եզո ջան, ախպեր ջան:
Հո, հորովել,
Հորի լորի, լորո լորի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
Եզո ջան, ախպեր ջան:
Հո, հորովել...
Ցորենն՝ ինձի, դարմանը՝ քեզ,
Եզո ջան, ախպեր ջան:
Հո, հորովել...
Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:
Կրկներգ։
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:
Քաջերի կորստով ցավել ենք դարեր,
Հողերի կորստով` հազարամյակներ,
Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք:
Կրկներգ։
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք…
Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք:
20.I.1993թ.
Արտաշատ
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Արդյո՞ք պետք է, որ բաժանվենք,
Մեկնենք անվերադարձ,
Արդյո՞ք պետք է, որ հեռանանք
Ու իրար մոռանանք։
Ցտեսություն է այս, եղբայ´րք,
Միայն ցտեսություն:
Դարձյալ կհանդիպենք իրար
Ու կերգենք միաձայն։
Զի Տէրը, որ մեզ կդիտե
Երկնքի կապույտեն,
Տերը, որ մեզ կսիրե ու
Իրար կկապե:
Ցտեսություն է այս, եղբայ´րք,
Միայն ցտեսություն:
Դարձյալ կհանդիպենք իրար
Ու կերգենք միաձայն:
Կազմենք շղթա մը կայուն
Մեր կուռ բազուկներով,
Սիրով մի շղթա զորավոր
Անեզր ու անարատ։
Ցտեսություն է այս, եղբա´յրք,
Միայն ցտեսություն:
Դարձյալ կհանդիպենք իրար
Ու կերգենք միաձայն:
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ...
Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:
Լսեց թուրքը, ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:
Ցնծա ՛, Մա ՛ յր մեր, ո ՛ վ Հայաստան, որդիքդ միացան,
ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:
ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ, կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:
Ձայն տու´ր, օ՜ ֆիդայ, ինչո՞ւ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած երկար մտածում,
Ավաղ երկար մտածում,
Տխուր երկար մտածում:
Շարժեցե´ք, տղե՛րք, սրեր շողշողուն,
Թափենք մենք կրակ թշնամյաց գլխուն,
Գազան թշնամյա՛ց գլխուն,
Գազան թշնամյա՛ց գլխուն:
Թափենք մե՛նք արյուն, իբրև ախոյան,
Լինի առաջնորդ մե՛ր ազատության,
Սիրուն մե՛ր ազատության,
Անուշ մե՛ր ազատության:
Շտապեցե´ք, տղե՛րք, խմբին միատեղ,
Մետաքսե դրոաշակ ծածանվի՛ այնտեղ,
Թող միշտ ծածանվի՛ այնտեղ,
Սիրուն ծածանվի՛ այնտեղ:
Քանի այստեղ է հայը խղճալի,
Զինված պիտ լինի ամբո՛ղջ ֆիդայիք,
Սիրուն ամբո՛ղջ ֆիդայիք,
Անուշ ամբո՛ղջ ֆիդայիք:
Մոսին, հրացան ձեռքներիս բռնած,
Թունավոր փամփուշտ կրծքներին շարած,
Հպարտ կրծքների՛ն շարած,
Սիրուն կրծքների՛ն շարած:
Պարզե՛ք դրոշակ վեհ ազատության,
Լինի առաջնորդ մե՛ր ազատության,
Սիրուն մե՛ր ազատության,
Անուշ մե՛ր ազատության:
Դարձյալ սև ազգը դաժան, անմարդկային ու գազան,
Սիրուն Ղարաբաղը մեր ուզեց գրավել, սակայն
Ինչ կրնան ծնիլ ժայռերն, հպարտ կանգուն լեռներեն
Տակավին չիմացան շատերն ազերիներեն,
Ղարաբա՛ղ, միշտ կանգուն մնաս.
Ղարաբա՛ղ, պարծա՛նք հայութեան։
Ղարաբա՛ղ, դու հավերժ մնաս.
Ղարաբա՛ղ, սի՛րտն ես հայութեան։
Ղարաբաղի սուրբ մայրեր ձեզմե ծնան հայ քաջեր,
Ու կյանքերնին զոհելով` գրավեցին մեր սրտեր,
Ձեզմե հեռու ենք, սակայն մենք չե՛նք մնար անտարբեր,
Դուք մեր սրտերուն մեջ եք, խոնարհություն ձեզ քաջեր։
Ղարաբա՛ղ, միշտ կանգուն մնաս…
Պատվել գիտի միշտ իր հյուրին,
Գիտի գինը աղ ու հացի,
Միշտ հյուրասեր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց Ղարաբաղցին։
Ղարաբաղցին, Ղարաբաղցին, Ղարաբաղցին,
Ու՛ր լինես ի՛մ բարեկամ,
Դու նրա հետ ընկերացի՛ր,
Վատ ընկերոջ համար անգամ,
Կյանքը կտա Ղարաբաղցին։
Կռվում լինի, աշխատանքում՝
Խիզախում է ինչպես արծիվ,
Վաստակն` արդար, խիղճը` մաքուր,
Արդարադատ Ղարաբաղցին։
Ղարաբաղցին…
Մշակ է նա ու շինարար,
Բայց հասարակ մարդ մի կարծիր,
Գիտնական է ու զորավար,
Բազմավաստակ Ղարաբաղցին։
Ղարաբաղցին…
Մենք գնում ենք ճամփորդություն,
Ճանապարհին տեսնենք բնություն,
Այս հողերից, դաշտ ու ձորերից
Մեր ապագան կհիշենք նորից:
Ճանապարհմեզիտար,
Դաշտուսար,
Շա՜տ հեռու
Մերքաղաքից, այն վատ օդից,
Ճանապարհ, մեզիտար…
Մենք անցնում ենք քաղաքներից,
Հաճույք տանում այն լավ օրերից,
Հայ սկաուտ հոգին բարի,
Մեզ համար երգի, միքիչ էլ պարի:
Ճանապարհ…
Մենք գնում ենք տարբեր տեսարան նայելու,
Գնում` միայն հաճույք տանելու,
Մենք գնում ենք ու անցնում ենք
Մեր քաղաքից շա՜տ հեռու, շա՜տ հեռու:
Ճանապարհ…
Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերտ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ:
Երնեկ նրան,
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի ,կաթնաղբյուր աղջիկ:
Ով որ կանգնի քո դռան,
Ջուրդ խմի ,կաթնաղբյուր աղջիկ:
Նազով աղջիկ,
Թուխ մազով աղջիկ,
Ծաղիկ ես չթառամես,
Մուրազով աղջիկ:
Մնա քնքուշ ,
Բուրիր բույրիր քո անուշ,
Աշխարհ լցրու, երազով աղջիկ:
Բուրիր բույրիր քո անուշ,
Աշխարհ լցրու, երազով աղջիկ:
Մամ ջան, մամ ջան,թոռիդ ղուրբան,
Ըսա՝ ուր է Սոնիկը,
Մարդու չտաս, թե չե դարդեն
Խելռի գը Օնիկը:
Սիրահար եմ, կորցրել եմ,
Ես հյուսիսն ու հարավը,
Ուր էլ էրթամ, էլի կուգամ
Ձորի մայլի թարաֆը:
Աչքի առաջ պլպլա գը
Ակուշկեքի շուշեքը,
Ինչ էնեմ, օր էնոր միջեն
Պառավ մամդ աշե գը:
Ուստա Օնես, ֆայտոնդ բեր,
Տար հասցրա ինձի Ղարս,
Խռովել եմ ես էս քաղքեն
Ղարսեն բդի բերեմ հարս:
Մայր ծնողի պես ես նայում Արարատիցը,
Հայաստանի հողին մեռնեմ` սրտի խորքիցը։
Բաժակները եկեք խմենք կենաց հայերի,
Անդրանիկի, Սերոբ փաշի, Գևորգ Չավուշի։
Այն հայը,որ ազգն ուրանա և այլ ազգ դառնա,
Մահվան օրը հայ արցունքին նա չարժանանա։
Բաժակները եկեք խմենք կենաց հայերի,
Անդրանիկի, Սերոբ փաշի, Գևորգ Չավուշի։
Մայրի՛կ, այսօր տոնն է քո,
Տոնը, տոնը քո,
Մայրի՛կ, այսօր տոնն է քո,
Տոնը, տոնը քո,
Գիտեմ՝ շատ ես դու հոգնել,
Պետք է քեզ օգնել:
Որ դու նստես՝ ես մաքրեմ,
Տունն ու տեղը զարդարեմ
Եվ այսօրվա գործը իմ
Ես նվիրեմ քո տոնին:
Մայրի՛կ, այսօր տոնն է քո,
Տոնը, տոնը քո,
Թող քո տոնը կարկաչի
Երգ ու ծիծաղով,
Որ խնդությամբ քո պայծառ
Ծաղկեմ քեզ համար:
Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն էր արթուն,
Տեսնեի այն առուն, կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն` ջրերով վարարուն,
Կարկաչում է սարերում։
Թեքվեի աղբյուրին, կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում, մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունք են բուրում,
Ուր մանուկ օրերում հովն էր ինձ միշտ համբուրում։
Հայրենիքն իմ սրտում, թէ չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մա՜յր թանկագին,
Տուն կգամ ես կրկին, կսփոփեմ քո հոգին,
Համբույրով սրտագին կսեղմեմ քեզ իմ կրծքին։
Էրթանք մըր էրգիրը Մուշ,
Քաղինք բանջար, նուռ ու նուշ,
Ուտինք քաղցր մանանա,
Խմինք պաղ ջրերն անուշ:
Հայերու էրգիրն էր Մուշ,
Մուշն էր բոլորից անուշ,
Էրթանք մըր էրգիր Սասուն,
Ուր քաջեր կան դյուցազուն:
Քո անունն են դրել Մուշ,
Մըր պապերու քաղցր նուշ,
Թուրքին մնաց հողն անուշ,
Ազգին մնաց քար ու փուշ:
Հայերու էրգիրն էր Մուշ,
Մուշն էր բոլորից անուշ,
Էրթանք մըր էրգիր Սասուն,
Ուր քաջեր կան դյուցազուն:
Տարոնի դաշտավայրեր,
Մուշն ու Սասուն եղբայրներ,
Վասպուրական գեղանի,
Քեզ ոչ մեկ չի նմանվի:
Հայերու էրգիրն էր Մուշ,
Մուշն էր բոլորից անուշ,
Էրթանք մըր էրգիր Սասուն,
Ուր քաջեր կան դյուցազուն:
Յասամանի ծասի տակ
Եկ նստենք սիրով ,
Քնքուշ խոսքերով :
Կրկներգ: Ջահել հոգուս համար դու
Կապիր բախտի կամար դու,
Եղիր երկինք ինձ աստղոտ՝
Շողոտ, շողոտ:
Շողոտ,շողոտ...
Կյանքի գարնան այգու մեջ
Մենք շրջենք խնդուն,
Աչքի լույսի պես պահենք
Սերը մեր սրտում:
Կրկներգ: Ջահել հոգուս համար դու...
Ուրիշ սիրած ես չունեմ ,
Այս արևի տակ,
Քեծ օջախս կտանեմ
Որպես տան ճրագ:
Կրկներգ: Ջահել հոգուս համար դու...
Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա՝ քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ դեղ տամ, վերքիդ առ դիր, ո՛վ աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքիդ վայր դիր, ո՛վ աշուղ:
Կրկներգ:
Երանի յար ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի:
Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի՛ գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի՛ գա,
Քաղցր է նրա ջուր տվածը, անմահական է,
Էլ չի հանգչի հուր տվածը, հոգի կհանե:
Կրկներգ:
Երանի յար ունենայի...
Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի, նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ հանգիստ չի՛ տալիս:
Կրկներգ:
Երանի յար ունենայի...
Խոսք և երաժշտ.՝ Աշուղ Հավասի
Էդ անտեր Մշու դաշտ հինգ հարյուր գեղ է,
Մեղրագետ, գըսեն, հիվանդի դեղ է:
Յարե հա, յարե լո յարըմ գորանի,
Յարե հա, յարե լո յարըմ գորանի:
Ցորեն իմ ցանի, լի, էլիր ու բառգիր,
Բզդիգ իմ սիրի, լո չըմ խիմշի ու թարգի:
Յարե հա, յարե լո յարըմ գորանի...
Ռեհան իմ ցանի,լո ,անուշ ու հոտոտ,
Յարըմ իմ սիրի ,լո, պարակ ու խոտոտ:
Յարե հա, յարե լո յարըմ գորանի...
Ցորեն իմ ցանո, լո , վերին արտու հող,
Բզդիգ իմ սիրի, լո , զէդ լը, գըսին՝ թող:
Յարե հա, յարե լո յարըմ գորանի...
Կանաչ-կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։
Իմն է անտառը սիրուն,
Իմն է բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։
Կրկ.
Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթիս շատ փափուկ է ու ձյունիկ։
Երբ որ ձմեռ է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ, ձորակ։
Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։
Կրկ.
Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։
Ո՛չ հաստլիկ եմ , ո՛չ բարակ,
Վազում եմ ես շատ արագ,
Սլանում եմ նետի պես,
Կորչում եմ անտես:
Իսկ երբ ես քուն էմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու փախչեմ:
Կրկ.
Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին,
Բուն դըներ մեր սրտերին:
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե՜կ,թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան
Եվ Կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր որտան:
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ կարնո հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:
Հայ՛եր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի՛ այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգութուն մեր սըրտեն:
Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական
Խնդուն մանկան ես նման:
Կրկ.
Նոր տարի է, Նոր տարի,
Հնդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Հեռուներից ես եկել,
Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ,
Շուրջդ երգ- պար ենք բռնել:
Կրկ.
Նոր տարի է, Նոր տարի,
Հնդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Բռնենք շրջան ծափ- պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ, մեր լավ տոնածառ,
Շնորհավո՜ր Նոր տարի
Կրկ.
Նոր տարի է, Նոր տարի,
Հնդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Պատրաստել ենք մենք Նոր Տարվա հանդես,
Նոր Տարվա հանդես,Նոր Տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես–պես,
Դիմակներ պես–պես, դիմակներ...
Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,
Ներս կգա մեծ պարկը շալակին,
Ձյունանուշն էլ, երգը շուրթերին,
Շուրջը կխմբի ժիր մանուկներին։
Թիկ–թակ մանուկներ մեծ շրջան կազմեք,
Մեծ շրջան կազմեք, մեծ շրջան կազմեք,
Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,
Երգով ու պարով զնգացեք:
Նուբարի բոյը չինար է ,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է:
Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդե վերին,
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին:
Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կանգնե մոլոր,
Ա՜խ կքաշե գիշեր ու զօր
Ու ման կուգա գյուղի բոլոր:
Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է:
Խոսք և երաժշտ.՝ Ժողովրդական
Ամպել ա, ձուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Դուն շորորա, դուն օրորա՛,
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:
Սիրտըս կըրակով լըցված,
Շողե՜ր ջան,
Աչքերիս քուն չի գալի,
Շողե՜ր ջան,
Դուն շորորա՛, դուն օրորա՛,
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:
Հուրք ա թափում վերիցը,
Ես վառվա քո սերիցը.
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը:
Բաղեն թըռած բըլբուլ եմ,
Պարտեզեն պոկած սըմբուլ եմ,
Ով որ սիրտըս հասկանա,
Ես նրան ղուրբան ու ղուլ եմ:
Կրկներգ:
Շորորա՛,
Շորորա, թառլա՛ն, շորորա,
Շահմար հյուսըդ էրերա:
Շորորա, ջեյրա՛ն, շորորա,
Էրված սըրտիս հով էրա:
Գիշերն արցավ, քուն չունիմ,
Շորորա թառլա՛ն, շորորա,
Սովդաքար եմ, տուն չունիմ,
Ղանադներըդ բաց, հո՛վ էրա:
Աղբյուր եմ սարի սըրտին,
Չարա չըկա սըրտիս դարդին,
Ամեն անցորդ կըխմե.
Բըլբուլն է ծարավ ալ վարդին:
Կրկներգ:
Շորորա՛...
Զեփյուռ եմ, սարեն կուգամ,
Էրված սըրտերուն հով կուտամ,
Ալ վարդին, ալվան վարդին
Իմ շաղմերըս սիրով կուտամ:
Կրկներգ:
Շորորա՛...
Խոսք և երաժշտ.՝ Աշուղ Շերամ
Անառիկ ամրոց,հպարտ իմ ՇՈՒՇԻ,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ
Շուտով կլինեն դռներիդ առաջ:
կրկ.
Գիս սարի կողմից հենց փչի քամին,
Թո՛ ղ սարսափահար լինի թշնամին,
Եվ թո՛ ղ իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
Հրաման տվեց Կոմանդոսը քաջ,
Լույսը չբացված` գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր պետք է մենք ՇՈՒՇԻՆ ազատենք:
կրկ.
Գիս սարի կողմից հենց փչի քամին,
Թո՛ ղ սարսափահար լինի թշնամին,
Եվ թո՛ ղ իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
Ելան քաջերը, կռիվներ ահեղ
Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ;
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատվեց:
կրկ.
Գիս սարի կողմից հենց փչի քամին,
Թո՛ ղ սարսափահար լինի թշնամին,
Եվ թո՛ ղ իմանա մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետև չենք ներելու մենք:
Ով սիրու՜ն, սիրու՜ն, երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին ,
Նորից այրում են հուշերիս անմար,
Նորից կորչում են և՛ քուն, և՛ դադար:
Ո՛վ սիրու՜ն, սիրու՜ն, ինչու՞ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչու՞ իմացար,
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու՝ անիրավ ՛, դավաճանեցիր:
Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտետին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:
Ով դու գեղեցիկ երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են յուշերս անմար,
Նորից կորչում են եւ քուն եւ դադար։
Ով դու գեղեցիկ, ինչու՞ մօտեցար,
Սրտիս գաղտնիքը, ինչու՞ իմացար,
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Իսկ դու անիրաւ դաւաճանեցիր։
Ա՜խ, եթէ տեսնեմ, քեզ օրից մի օր,
Դու ման ես գալիս, տխուր ու մոլոր,
Ընկեր կը դառնամ ես քո վշտերին
Մենակ չեմ թող իմ կարօտեալին։
Քարից թռան երկու կաքավ,
Թռան սրտիս պես,
Ա՜խ, դու իմ յար, ա՜խ, դու իմ լավ,
Որտե՞ղ գտնեմ քեզ:
Արևի հետ դու գնացիր՝
Լուսնի հետ արի,
Դու չես գալիս. ամեն օրս
Դարձել է տարի:
Սիրտս բաձվել է վարդի պես,
Արի գարնան արևի պես,
Ա՜խ, հովերն էլ չեն գտնում քեզ
Արի՛, յա՛ր, արի՛:
Վա՜յ լե, լե, լե, վա՜յ լե, լե, լե,
Աչքս արցունքով լցվել է,
Ա՜խ, հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի՛, շուտ արի:
Հավքերն անցան երամ-երամ,
Բայց ես մենակ եմ,
Այրվում եմ ես, դոէ չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել ամբողջ տարին,
Իմ արև, արի՛,
Մի՛ թող դառնամ լացող աղբույր
Քո ճանապարհին:
Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայեմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պես
Փռես իմ ճամփին:
Վ՜յ լե, լե, լե, վա՜յ լե, լե, լե,
Աչքս արցունքով լցվել է,
Ա՜խ, հովերն էլ չեն գտնում քեզ,
Արի՛, շուտ արի:
Խոսք՝ Լյուդվիգ Դուրյան Երաժշտ.՝ Խաչատուր Ավետիսյան
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար ՝գուցե մաքուր,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Կրկներգ:Հեռվից ես քեզ տեսնեմ , սիրեմ ՝
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:
Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջիմջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Կրկներգ: Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ , սիրեմ…
Խոսք՝ Արամայիս Սահակյան
Պատերազմ եք գնում, բարո´վ գնացեք,
Քաջերի արյունն է ձեր մեջ, իմացե´ք,
Մեր նոր կազմավորվող հայոց բանակի
Առաջին զինվորն եք, բարով գնացե´ք:
Որքան էլ, որ դժվար լինի, դիմացե´ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե´ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով` իմացե´ք,
Հողը արյունով են փրկում, իմացե´ք:
Քաջերի կորուստով տանջվել ենք դարեր,
Հողերի կորուստով` հազար ամյակներ,
Այժմ շատ է մեզ պետք մեծ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, բարով գնացե´ք:
Որքան էլ որ դժվար...
Դուք մեր նախնյաց հողը նորից հե´տ բերեք,
Մեր Հայկազյան փառքը նորից հե´տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատն հետ´ բերեք,
Դեպ Արցախ, Մուսալեռ բարով գնացե´ք:
Որքան էլ որ դժվար...
Ա՜խ, էն երկրի հողի՛ ն մատաղ, պիտի՛ գնանք, վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
Հույսը միայն աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Հայկազունն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերը նըռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելիս
Հա՛մ համբարձում, հա՛մ զատիկ:
Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունս կըտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կըտանի:
Ջաղացըս ման եմ տըվել,
Սիրել եմ, ջան եմ տըվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տըվել:
Խոսք և երաժշտ.՝ Ժողովրդական
Մշակումը՝ Թաթուլ Ալթունյան
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
ԿՐԿՆԵՐԳ
Զանգե՛ր, ղողանջե՛ք,
Սրբազան քաջերին կանչեք,
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած` շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
ԿՐԿՆԵՐԳ
Զանգե՛ր, ղողանջե՛ք…
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք` դեռ կը գանք,
Երբ տա զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:
ԿՐԿՆԵՐԳ
Զանգե՛ր, ղողանջե՛ք…
Խոսք` Պարույր Սևակ
Սարերի հովին մերնեմ ,
Իմ յարը բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ,
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի , յա՛ր, աչքին մեռնեմ:
Գետերր ջուր չեն բերում,
Ջուր չեն բերում, ջուր չեն բերում,
Քեզանից լուր չեն բերում,
Լուր չեն բերում , լուր չեն բերում ,
Չըլնի՞ սիրտըտ սառել է ,
Քո սերը, յա՞ր, զուր չեն բերում:
Կայնել եմ՝ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող , գալ չեմ կարող,
Լցվել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող , լալ չեմ կարող,
Մի տարի է ՝ չեմ տեսել,
Տեսնողի , յա՛ր, աչքին մեռնեմ:
Հազար նազով, յար , հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով ՝սարվորի հետ եկ ,
Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել ՝ մոլոր մնացել :
Կրկներգ: Սարի սիրուն յար , սարի մեխակ բեր,
Ա՜խ չէ, ին՜չ մեխակ , սիրո վրակ բեր:
Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցողերով մազերդ թացել ,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս ,
Ձեփյուռը բերում սրտիս է տալիս ,
Կրկներգ:Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր...
Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում ,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը,
Ա՜խ, երբ՞ կառնեմ ես քո մատաղ սերը:
Կրկներգ:Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր...
Սարից է գալիս էս առվի ջուրը,
Բերում է , յա՜ր, քո բույրն ու համբույրը,
Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով ,
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով :
Կրկներգ: Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր...
Գնդակ որոտաց Նոյեմբեր ամսուն,
Պաշարված ենք մենք, իմ սիրու՛ ն Սոսե,
Վեր առ մոսինը, քաջություն հոս է,
Քու սիրած Սերոբին օրհնյալ օրն այս է։
Ձայն տվավ Սոսեն, -Սերո՛ բ ջան, հո՛ ս եմ,
Զինված, պատրաստված ձայնիդ կսպասեմ։
Քեզի՛ հետ կռվելու, քո կողքին մեռնելու,
Ամեն օր, ամեն ժամ պատրաստ է Սոսեն։
Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը,
Արյունով ներկեց Տալվորիկ ձորը,
Առյուծի նայվածքով նայում էր բոլորը,
Քաջաբար կռվելով այդ ամբողջ օրը։
Ձայն տուր, Անդրանի՛ կ, կենսատու՛ ընկեր,
Արդյոք ա՛ յս պահուն որ լեռն ես պառկեր,
Ոսկեթել մազերով երեսդ ծածկել,
Հաղթական բազուկովդ մոսիդ ես գրկել։
Հասի՛ ր, Անդրանի՛ կ, հասի՛ ր օգնության,
Սերոբ կզոհվի ի սեր ազգության,
Դեհ, հասիր շուտ հասիր կտրիճ խումբերով,
Սերոբ կզոհվի իր զավակներով։
Սիրեցի, յարըս տարան,
Յարա տըվին ու տարան,
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտըս, տարան:
Ցավս խորն է, ճար չըկա,
Ճար կա, ճար անող չկա,
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չկա:
Լավ օրերս գնացին,
Ափսո՜ս ասին, գնացին,
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
Խոսք՝ Ավետիք Իսահակյան
Երաժշտ.՝ Գրիգոր Առստամյան
(«Առաջին սիրո երգը» կինոնկարից)
Փռվել էր շուրջը գարուն
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:
Զեփուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ.
«Իմ անուշ, իմ միակ»:
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:
Արդեն օրեր են անցել.
Միշտ ինձ հեն ես, անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:
Գնում ենք այնտեղ միասին,
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ.
«Իմ անուշ, իմ միակ»:
Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միայն հնղչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:
Խոսք՝ Վահամ Հարութունյան Երաժշտ.՝ Առնո Բաբաջանյան
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի մաջին,
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Տղան ասավ.-Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշդի միջին,
Վարդը ասավ.-Տե՛ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին , կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդե դաշտի միջին,
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Խոսք՝ Գյոթե թարգմ.-ը՝ Հովհաննես Թումանյանի Երառշտ.՝ Ռոմանոս Մելիքյան
Արմեն Մովսիսյան
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկ տեղ,
Սառած մարմնիդ ես հուր կտամ,
Իսկ երգերին թևեր կտամ,
Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր օրն է արթնացել
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր կյանքն է շունչ առել
Կապույտ երկնի աննմար արքան
Անտառների կանաչ հսկան
Իսկ քեզ տանեմ մեր սարերով,
Իսկ քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:
Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
Բա՛ց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը չեն լռել,
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, մեր երգը չենք գրել,
Կիսատ երքիդ նոր տող թելեմ,
Կիսատ զարկիք նոր զարկ ձուլեմ,
Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:
Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:
Վերքերով լի ջան ֆեդայ եմ,
Թափառական տուն չունեմ,
Յարիս փոխան զենքս եմ գրկել,
Մի տեղ հանգիստ քուն չունեմ:
Արնոտ երկիր, սուգ ու շիվար,
Ինձ դուրս կանչեց փակ կյանքից,
Տանջված հայրենիքիս սերը,
Չվախեցուց ինձ վտանգից:
Ես կոչվեցա ջան ֆեդայի,
Դարձա զինվոր գաղափարի,
Թող իմ թափած արյան շիթեր
Օրինակ դառնա հայ զինվորի:
Ահա հանգիստ քուն կմտնեմ,
Հույսս դուք եք, ընկերնե՛ ր,
Շարունակեք մեր սուրբ գործը,
Հայաստանի վե՛ հ քաջեր:
Տալվորիկի զավակ եմ ղորթ,
Քաղքըցու պես չեմ թուլամորթ.
Սարի զավակ, քարի որդի`
Հին քաջ հայոց եմ մընացորդ:
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր վատին առաջ,
Քարոտ լեռանց եմ ազատ լաճ`
Չեմ տեսներ ո՛չ արոր, ո՛չ մաճ:
____Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
____Տալվորիկի զավակ եմ քաջ,
____Ազատության սիրույն համար
____Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
Թող այլք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ անգութին հետ լինին հաշտ,
Ես պիտ մնամ միշտ աննվաճ,
Թեև վըրաս գա քըսան վաշտ:
Իսկի չքաշեմ բանի մը կարոտ,
Քանի ունիմ գնդակ, վառոդ,
Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ,
Սասնո որդին եմ հարազատ:
____Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
____Տալվորիկի զավակ եմ քաջ,
____Ազատության սիրույն համար
____Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե,
Աստված հոգին լուսավորե
Ինձ կըսե՛ր միշտ - «Աղքատ ապրե՛,
Բայց մի՛ ծռե վիզ, հարկ մի՛ վճարե»:
Սակայն մի՞թե կրնա աղքատ
Կոչվիլ այն մարդ, որ է ազատ,
Մի՞թե կա բան մը ավելի թանկ`,
Քան անիշխան և ազատ կյանք:
____Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
____Տալվորիկի զավակ եմ քաջ,
____Ազատության սիրույն համար
____Եկեք դեպ ինձ, հառա՜ջ, հառա՜ջ:
Նվիրված է 1890-ական թվականների Սասունի
ինքնապաշտպանական մարտերին
Խոսք` Միհրան Տամատյանի
Երաժշտություն` Ժողովրդական
Մշակում` Ռուբեն Ալթունյանի
Դեռ մի կարոտ ունեմ անհա. Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ ,
Լցված կյանքով հազարազանգ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Ախուրյանի ջրերի պես զմրուխտ փեշերն համբուրելով,
Դառած մի նոր սիրո դղյակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև,
Ա՜խ թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Անցնեմ դարեր ոտք չդրած հող ու հանդով իմ պապերի,
Հայոց խոփի համբույրի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Սևանի,
Իմ Սևանի լույսերի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Կրծքիս սեղմեմ բերդերս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Որպես երգ ու վարդի քաղաք` տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Խոսք՝ Հեվհաննես Շիրազ Երժշ.՝ Մաժակ Թոշիկյան
Տոնածա՜ռ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լա՜վն է, էս ինչ լա՜վն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Կրկ.
Էս ինչ լա՜վն է, էս ինչ լա՜վն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Կարմիր աստղը գագաթին,
Ծառի տակ Ձմեռ պապին,
Էս ինչ լա՜վն է, էս ինչ լա՜վն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Կրկ.
Էս ինչ լա՜վն է, էս ինչ լա՜վն է,
Չորս կողմը լույս ու փայլ է:
Ցորենի հատիկ դու ունես պապիկ,
Քո պապիկն էլ է ցորենի հատիկ:
Ցորենի հատիկ դու ունես տատիկ,
Քո տատիկն էլ է ցորենի հատիկ:
Պապիկ ու տատիկ հիմա կողք- կողքի
Քնել են հանգիստ շերտերում հողի,
Նրանց սպասիր գարնան դաշտի մոտ
Նրանք կծլեն մի լավ առավոտ:
Ցորենի հատիկ դու ունես պապիկ,
Քո պապիկն էլ է ցորենի հատիկ:
Ցորենի հատիկ դու ունես տատիկ,
Քո տատիկն էլ է ցորենի հատիկ:
Փիսիկը նըստել մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում,
Մոտիկ է գալիս մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս այ փիսիկ ջան, դու:
— Ի՞նչ անեմ հապա, որ լաց չըլինեմ.
Գանգատ է անում փիսոն տխրադեմ.
-Էն Համոն թաքուն մածունը կերավ,
Գնաց տատի մոտ, ինձ վրա դրավ։
Հիմի տատիկի հետևից ընկած,
Ինձ են ման գալի մի-մի փետ առած:
Փիսիկը նըստել մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում:
Քանի վուր ջան իմ , յա՛ր, քի ղուրբան իմ. աբա ի՞նչ անիմ,
Արտասունք անիմ. Շատ հոգուց հանիմ, ար, ղադետ տանիմ:
Ասիր՝«ջեյրան իմ ». թուղ քի սեյր անիմ , յար, մըտիկ անիմ :
Մու՛տ բաղչեն նազով . քիզ գովին սազով, յար, իլթիմազով :
Մազիրըտ՝ դաստա, պըռոշըտ՝ փըստա. հեյրանի վախտ է .
Եկ գընանք չոլըն, վուր հասնինք գոլըն. ջեյրանի վախտ է:
Բըլբուլըն՝ վարթին , վարթըն ՝բաղաթին. սերյանի վախտ է.
Մուտ բաղչեն նազով , քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով :
Շուռ գանք համդանով , յիրգնային նամով թուփըն թացվիլ է .
Խաղ կանչինք հանգով, լալեքն ռանգով, վարթըն բացվիլ է.
Սասուն սըմբուլով , ղաբիթ բըլբուլով բաղըն լըցվիլ է .
Մո՛ւտ բաղչեն նազով , քիզ գովին սազով, յար, իլթիմազով:
Պատվական շինված, նըման նըմանած լեյլու դիդարին ,
Յար, ուշկըս գընած՝ մազիրըտ մըրած վրա մուհաջարին:
Բաղըն զարթարած, բըլբուլին քընած վարթի սաջարին .
Մո՛ւտ բաղչեն նազով , քիզ գովիմ սազով, յար , իլթիմազով :
Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբու դալ բովուն.
Ձեռիտ ունիս թաս, լըցնիս ինձի տաս, ղուրբան իմ քովուն:
Թաք դու բաղչեն քաս՝ անիս մասնեմաս քու Սայաթ-Նովուն:
Մո՛ւտ մաղչեն նազով , քիզ գովիմ սազով, յար , իլթիմազով:
Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունըս գաղափարիդ վընաս չէ,
Դո քաղքցի ես, ես՝ գեղականցի,
Իմ բանջարը քիհանճարին վընաս չէ:
Վընաս չէ:
Ես ղըսիլ ես գործում, դու՝ ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից, մարդ-ընկեր,
Ես եզներ եմ լըծել, դու նըժույգ ձիեր,
Սայլպանըս կառապանիդ վընաս չէ:
Վընաս չէ:
Քեզ սըրտով հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գընա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խէղճ բըլուրըս բարձըր սարիդ վընաս չէ:
Վընաս չէ:
Ավաղ...
Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր,
Էրթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավըրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար,
Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:
Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հիվանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:
Հոն արոսներ կտուց կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կըծախկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կըկանչին,
Ի՞մալ կեղնի, իմալ չէրթանք մըր էրգիր,
Էլի՛, լաո, քելե՛ էրթանք մըր էրգիր:
Ամպեց կորավ լուսընկան,
Արտե՛ր, մտեք քուն,
Արտով կանցնի իմ ճամփան,
Կերթամ յարիս տուն:
Կրկներգ:
Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես:
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես,
Մեկ էլ ծովակն իմ Վանա
Մորս աչքի պես:
Կրկներգ:
Սերս գաղտնի թող մնա...
Խոսք՝ Հովհաննես Շիրազ Երաժշտ.՝ Վլադիլեն Բալյան
(«Սիամանթո և Խջեզարդե» պոեմից)
Մի գեղեցիկ պատահեցավ ինձ հանկարծ,
Չըհասկացա՝ ի՞նչ ցեղից էր նա ծըրված,
Անսուր մորթեց, առանց կըրակ խորովեց ինձ,
Խաղաղ սիրտըս ու հոգիս արավ խոցալից:
Կրկներգ:
Օլոր-մոլոր մընացի,
Արյուն արցունք թափեցի,
Այնպես մի հրեշտակ տեսա,
Բայց, ավա՜ղ, շուտ զրկվեցա:
Սուր-սուր նետեր սըրտիս խըփեց ու արցավ,
Հենց այն օրից լույս արևըս խավարավ,
Էլ ու՞ր փընտրեմ, որտե՞ղ գըտնեմ ես նըրան,
Որ իր ձեռքով նա ինձ դընե գերեզման:
Կրկներգ:
Օլոր-մոլոր մընացի...
Չըգիտեմ, թե նա օդի մեջ սըրացավ,
Թե՞ հրեշտակ էր դեպի երկինք վերացավ,
Գուցե տեսա երազիս մեջ ես նրան,
Որ խոստացավ լինել սըրտով սիրեկան:
Կրկներգ:
Օլոր-մոլոր մընացի...
Խոսք և երաժշտ.՝ Աշուղ Շերամ
Օտա՜ր , ամայի ճամփեքի վրա
Իմ ցարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանըս, ինձի կըթվա ,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս, ու շըշուկ չըկա
Արևառ, անդորր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քընքուշ սերըս՛ ուրիշի գրկում:
Կնոջ համբույրին էլ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանըս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:
Գընա, քարավանըս, ինձ հետըդ քարշ տուր
Օտար, ամայի ճամփեքի վըրա.
Որտեղ կըհոգնիս, գլուխըս վար դիր,
Ժեռ քարերի մեջ, փըշերի վրա...
Օտարություն այսքան տարով,
Կուլամ կարոտով, կարոտով.
Մեր խնդիր պի՛տ լուծվի շուտով,
Համբերե, հոգի՛ս, համբերե։
Հեռացել եմ հայրենիքես,
Բաժանվել եմ ընտանիքես.
Անշուշտ օր մը պի՛տ միանանք,
Համբերե, հոգի՛ս, համբերե։
Սրտիս մեջը կա միկրակ,
Կայրե զիս ամեն ժամանակ,
Հայրենիքես չեկավ նամակ,
Համբերե, հոգի՛ս, համբերե։
Մայրի՛կ, կերդվեմ, արեւ վկայ
Հետայսու ինձ դադար չկա.
Արարաշխարհը թող իմանա,
Հայը կապրի՛ ու կըմնա՛։
Երկիր մը ունինք մենք Հայաստան,
Ինչու° ապրենք օտարության.
Այս է հույսը ողջ հայության
Համբերե, հոգի՛ս, համբերե:
Արի՛, իմ սոխա՛կ թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քո՛ւն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:
Ե՛կ, աբեղաձա՛գ թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տղիս, քընի է կարոտ,
Բայց նա լալիս է, դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:
Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վույվույով տըղիս բեր անուշ քունը,
Բայց նա լալիս է, տատրակիկ, մ՛ի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ:
Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրույցով որդուս քունը բեր,
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՝ որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ: