Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամէն
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ, օրհնեալ է Տէր ի պարգեւս Յուր.
Ամեն:
Փառք կերակրողին տիեզերաց, որ զմեց կերակրեաց և լիացոյց: Նմա փառք յաւիտեանս:
Ամեն:
Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղության:
Տէր ուղղեա և առաջնորդեա հոգուց մերոց և ամենայն հաւատացելոց, գնալ յարդարութեան ճանապարհին և ի կեանսն յաւիտենից.
Ամեն:
Ո′վ տէր Հիսուս, սովորեցրո′ւ ինձ, որ լինեմ վեհանձն և ծառայեմ քեզ ըստ արժանվույն: Չընկճվեմ դժվարությունների առջև: Քո սուրբ կամքը կատարելը լինի իմ միակ վարձատրությունը:
Ամեն:
Ամենակարող Տե'ր, Քո զորությամբ ամրացրո'ւ ինձ, տո'ւր ինձ վճռականություն Սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու, Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ և ընկերասեր:
Երկնային զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս Հայոց և Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
Ամեն:
Ո՜վ Տեր Հիսուս պահապան,
Գայլիկների դու պաշտպան,
Կուխտեմ անուն Քո ներկայությամբ
Լինել Գայլիկ մի աննման,
Ամբողջ հոգով անել լավագույնը՝
Դառնալով մաքուր սրտով, բարեխիղճ մի Հայ Քրիստոնյա: